Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջանում) - 17.9.1991. գ. Կարաչինար (ԼՂՀ Շահումյանի շրջան )ի ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի ոյոլիտեխնիկական ինստիտուտը (1976)։ 1973-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1988-ից զինվոՓվել է Լևցախյան ազատագարկան շարժմանը։ 1990-ին Ձայլորում ստեղծել է առաջին ինքնապաշտպանական ջոկատը։ Լ. Ազգալդյանի հետ կազմավորել է մարտական խմբեր։ 1990-91-ին մասնակցել է ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ. Մանաշիդ. էլքեջ). Մարտակերտի (Կիչան. Հաթերք) շրջանների և Գետաշենի ենթաշրջանի գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով. ՀՀ «Արիություն» մեդալով։

ՂԱԶԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1993. Հադրութի և Մարտունիի ՊՇ-նեփ մարտական գործողություններն արդրիլի 1-3-ը։

1993- ի մարտի վերջին և արդրիլի սկզբին, ադրբեջանական բանակի Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումից հետո, հակառակորդը «Գրադ» կայանքներից վերսկսել է հրետակոծել Հադրութի. Մարտունիի և Ասկերանի շրջանների ռազմաճակատային գոտուն սահմանակից բնակավայրերն ու Ստեփանակերտը։ Միաժամանակ սկսվել են հարձակողական գուծողություններ Հադրութի և Մարտունիի պաշտպանական դիրքերի ուղղությամբ։ ՊԲ հրամանատարությունը ծրագրել է հակահարձակում հարավարևելյան ռազմագոտու երկարությամբ։ Արդւիլի 1-ին հակառակորդին դուրս մղելով Ուրյանա լեռան մատույցներից՝ Մարտունիի ՊՇ 24-րդ և 25-րդ առանձին մոտոերաձգային գումարտակները մարտական գործողություններ են սկսել «Կըզըլչայա» բարձունքի. իսկ Հարբ՝ութի ՊՇ ստորաբաժանումները՝ էդիլլու. Տող. Ազոխ պաշտպանական դիրքերի ուղղություններից։ Համատեղ գործողություններով վերացվել են «Խազազ» և «Շահրորվեն» բարձունքներում տեղակայված կրակակետերը. ապա ազատամարտիկները զարգացնելով առաջխաղացումը՝ գարվել են ռազմական հենակետերի վերածված Ղաջար (այժմ Ջիվանի) գյուղը։ 1994- Մ. Հարաթյոմրյան

ՂԱՎԱԻյԱՆ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 36 կմ արևմուտք 1150 ժ բարձրության վրա։ Տարածքը՝ 678 հա. Բնակչությունը 110 (2002)։ Զբաղվում են անասնապահությամբ. երկրագործությամբ. բրուտագործությամբ։ Ունի տարրական ղպրոց. ակումբ. բուժկետ։ Գյուղում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.). շրջակայքում" Պտկեսբերք մատուռը (XIII դ.)։

1990- ին Ղ-ում կազմավորվել են կամավորական ջոկատներ (հրամանատարներ՝ Հ. Պողոսյան. Մ. Պետրոսյան), որոնք առանձին, իսկ

1992- ի սեպտեմբերից Մաոամիի պաշտպանական շրջամի ստուրսբաժանումների կազմում մասնակցել են Մարտունիի և ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ Ղ-ից հրամանատար է եղել նաև Գ. Պողոսյանը։ Ղ-ից զոհվել է 3 ազատամարտիկ։

Ս. Ստեփանյան

ՂԱՐԱԲԱՂ (թուրքերեն՝ ղարա-սև, բաղ-այգի). Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգների տարածքներին XIV դարից տրված օտարածին անվանումը։ Հետագայում Ղ. անունը վերաբերել է ավելի փոքլ տարածքի։ Ներկայումս Ղ. ընդգրկում է Արցախի մի մասը՝ ԼՂՀ-ն, Մախանքի (Մոպան) դաշտը և Տրտու (Թարթառ) գետի ափերին փռված Շահումյանի, Աղդամի և Բարդայի շրջանները, ինչպես նաև ԿասումԻսմայիլի (նախկին Թարթառի շրջանի) հարավային մասը։ Պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինին հիշատակում է Առանի Ղարաբաղ կամ Առան-Ղարաբաղ տեղանունը, ղարնից ենթադրվում է. ու Ղ. նախապես կոչվել է նախկինում Առան անվամբ հայտնի ամբողջ հայկա-