Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թատող գործերը (Նանագուլյան Ս., «Արծիվները բարձունքներ են տենչում», գիրք 1-3,1992-1993, Բադրյան Վ., «Ավո», 1993, Բեգլարյան Գ., «Պսակ», 1996, Վապումյան Հ., «Այաղես են մեռնում արծիվները», 1997. Գեուգյան Հ., «Պետո», 2000,Նսղբանղյան Թ., «Յոթը քսան հազարից», 2002, «Աստվածների կանչը», 2004 և այլն)։

Զինադադարից հետո գեղարվեստական նյութի յոաացման նույն պատկերն է իշխում նաև պոեգիայում։ Դրանում տիոաղետող է ագատամարտիկի ներաշխարհի պատկերումը, կուստի ցավը, հայրենի հողի ազատագրման գաղափարը։ Ուշագարվ են Գ. Աղաջանյանի «նեցախյան կանչել»

(1992) , Ն. Ավագյանի «Մատյան հառներզության» (1997), Ա. Թովմասյանի «Զգույշ քայլեք, մարդիկ» (1999), Դ. Միքայելյանի «Ցավից ու սիարց ծնված» (1994) և ՈՄիշների ստեղծագործությունները։ Ամբողջության մեջ արղի հայ գրականությունը Ղարաբաղյան ազատագրական ոյատերազմի թեմայով դեռևս չի ստեղծել զլուխգործոցներ, որոնք իրենց մեջ կրեն խու և հավերժական բովանդակություն՝ անարդարության դատարղարտման և ազատության հաստատման գաղափարը։


ԱԲԱԶՅԱՆ Աշխեն Մեխակի (ծ. 2.7.1938, զ. Բերդավան (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)), արձակազիր։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1960)։ Հայաստանի գրողների միության անդամ։ 1960-75-ին՝ Նոյեմբերյանի «Ծիածան» թերթի պատասխանատու քարտոպար։ Ունի Ղարաբաղյան ազատամարտին նվիրված օրազրություն («Կանաչ, կարմիր որոտներ», Ե., 1999)։ Հեղինակն ականատեսի հավաստիությամբ պատմում է Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերում մղված հերոսական կռիվների մասին։ Արժանացել է ՀՀ ՊՆ և ժուռնալիստների միության «Ես զինվորն եմ Հայրենիքի» (1999), տեր և տիկին Վ. և Հ. Հովնանյանների սահմանած «Վահագն» համահայկական (2002) մրցանակների։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հրանտ Բարսեղի (ծ. 12.8. 1931, գ. Քերթ (ԼՂՀ Մարտունիի շրջան)), զրող, պատմաբան։ Պատմական զիտությու-նների դոկտոր (1997), պրոֆեսու (1998)։ «Վարանդա» հայրենակցական միության նախագահ (1991-96), «Արցախ» հայրենակցական միության նախագահության անդամ (1990)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1954)։ 1954-56-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒում։ 1956-75-ին ԼՂԻՄ-ում աշխատել է որպես մանկավարժ։ 1975-ից՝ Երևանի ֆիզիկական կողտորոսյի պետական ինստիտուտի (1997-ից, միաժամանակ՝ Երևանի տնտեսագիտական համալսարանի) դասախոս։

Ա-ի աշխատանքները վերաբերում են Արցախի ազատագրական շարժման պատմության առանձին հարցերին, ԼՂՀ Մարտունիի շրջանի զոհված ազատամարտիկների սխոսգործություններին։ Մասնակցել է Արցախ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին, Մարտունիի շրջանի ինքնապաշտպանությանը։

Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան 2 մրցանակի։

Երկ. Արցախյան գոյամարտ, Ե., 1991։ Արցախը կանչում էր Անդրանիկին. Ե., 1995։ Թնան, Ե., 1998։ Արցախի հերոսամարտ. 1918, Ե.. 1998։ Արցախի համար զոհված դիզակցինեղյ (1988-2000), ծ., 2003 (համահեղինակ)։ Մարտնչող Արցախը, գիրք Ա (1917-1923), Ե., 2003։ Արցախի համար զոհված վարանդացինեղյ (1988-2001),Ե., 2003 (համահեղինակ)։

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աերո (Աերգեյ) Սողոմոնի (13.7.1925, գ. Աշան (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 12.7.2000, ք. Սևան), բանաստեղծ, լրագրող։ ԽՍՀՄ գրողների (1956) և ժուռնալիստների (1964) միությունների անդամ։ 16 տարեկանում կորցրել է լսողությունը։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ 1949-63-ին աշխատել է ԼՂ Մարտունիի շրջանի գյուղական և դպրոցական գրադարաններում, 1949-88-ին՝ Բաքվի «Կոմունիստ» հայերեն օրաթերթի խմբագրությունում։ 1990-ին բռնագադթել է Բաքվից և բնակություն հաստատել Սևանում։ 1991-ին հիմնադրել է Հայաստանի խող-համրերի միավորան «Խաղաղ աշխարհ» (ԻՅզ 1-4) թերթԸ։ Բաքվում լույս են տեսել Ա-ի «Իմ ստորագրությունը» (1956), «Ներշնչանք» (1961), «Միջօրե» (1963), «Ծարավ» (1972), «Լեռնել, իմ լեռնել» (1977), «Եվ ես ապրում եմ» (1982) բանաստեղծությունների ժողովածուները։ Ա-ի «Ապրողներս ընկածների պարտապանն ենք» (Ե., 1997) գրքում ներկայացված են Արցախյան գոյամարտում զոհված Գեղարքունիքի մարգի Սևանի ենթաշրջանի 37 ազատամարտիկների կենսագրությունները և Սևանի կամավորական ջոկատի մարտական ուղին։ Ղարաբարլյան շարժման և պատերազմին նվիրված հրապարակախոսական հոդվածներ («Արցախյան քրոնիկոն», «Գրառումներ Բաք-