Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ Լ. ՏերՊետրոսյաեը:

1988- ի օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անվախության մասին», որով հռչակվել է Հայաստանում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիգբը։ ՀՀ նորընտիր իշխանությունների գլխավոր խնդիրներից էր Արցախին համակողմանի պետական գորակցություն ցույց տալը։ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով ավելի էր սրվում։ Մարզում գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը փաստորեն կատարում էին պատժիչ դեր և ենթարկվում հանրապետական կազմկոմիտեին։ Արցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել

1989- ի ապրիլ-օգոստոսին, երբ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը ադրբեջանական զինված ջոկատների աջակցությամբ իրականացրել են «Օղակ» գործողությունը, ինչի արդյունքում հայաթափվել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղեր։ Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների աջակցությամբ ձեռնամուխ են եղել բռնի ուժով Արցախի վերջնական հայաթափմանը։ Լեռնային Ղարաբաղի հայությունը ոտքի է ելել զենքով պաշտպանելու իր հայրենիքը։ Ստեղծվել են ինքնապաշտպանական

ջոկատներ, ապա՝ պաշտպանության բանակը։

1988- ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրադների համատեղ նստաշրջանը ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված հանրաքվեով, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին։

1988- ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում նույնպես անցկացվել է անկախության հանրաքվե։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախութան օգտին, որի հիման վրա 1991 -ի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԽ Հայաստանը հռչակել է անկախ պետություն։

ԼՂՀ և ՀՀ պետությունների անկախության հռչակումից հետո ԼՂՀ միջազգային ճանաչումը հետամտվում է պետական մակարդակով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ տարատեսակ բանակցությունների, ՀՀ և ԱՀ նախագահների անմիջական հանդիպումների միջոցով։

Գրկ. Ազիզբեկյան Ռ. Լ. Հայաստանը վերակառուցումից մինչև անկախություն, համառոտ ակնարկ, Ե., 1992։

Ռ. Ազքւզբեկյան




ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Շարժման և պատերազմի շրջանում գրականության պատկերային համակարգում իրենց տեղը վերահաստատեցին հերոսության գովքը և հայրենի հողի վերատխման կանչը։ Շարժման սկզբում, այս առումով, առաջատար դեր ունեցավ պոեզիան (Լ. Ղազան, Գ. Գաբփելյան, Հ. Բեգլազան և ուրիշներ)։ Ղարաբաղյան շարժման արձագանքներից հետո բանաստեղծության ծանրության կենտրոնը դարձավ կամավոր ազատամարտիկների հայրենանվեր գործի գովերգումն ու ներաշխարհի պատկերումը։

Զինադադարից հետո գրականության մեջ ի հայտ եկան ստեղծագործական զարգացման նկատերի առանձնահատկություններ՝ Ղրորաբաղյան պատերազմի գեղարվեստական պատկերում, նյութի ընդգրկման կոնկրետություն և այլն։ Ստեղծվեցին պատերազմական տարիները, ազատամարտիկների, բժիշկների, օդաչուների, ուսանողների, կանանց սխրագործությունները, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի առանձին դրվագներ պատկերող վավերագրական գործեր Արձակում իր տեղը հաստատեց պատերազմական տարիների ռազմաճակատի և թիկունքի առօրյան պատկերող, նկարագրական-պատմողական գիրքը (Բալայան Զ., «Դժոխք և Դրախտ», 1995, Բունիության Ա., «Արյունոտ ՕՐԵՐ. Մարտակերտ, 1992», գիրք 1-3, 2000, 2001 և 2003, Աբագյան Ա., «Կանաչ կարմիր որոտներ», 1999, Աբրահամյան Հ., «Արցախյան գոյամարտ», 1999 են)։ Արձակում հատկապես առանձնանում են նաև կենսագրական, պատերազմական իրականությունը բնու-