Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1990-94-ին Գ. մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, Արցախ է առաքել մարդասիրական օգնություն։ Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում (ՀՀ սահմանամերձ շրջաններ, ԼՂՀ Գետաշենի ենթաշրջան, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Մարտունի, Աղդամ, Ֆիզուլի և այլն)։

Աշխատությունները վերաբերում են XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարին։ Արցախյան գոյամարտին են նվիրված «Պետո» (Ե., 2000) գիրքը, ՀՀ մամուլում տպագրված հրապարակախոսական հողվածները։

Երկ. Դու, Ե., 2000։ Նիկոլ Դուման, Ե., 2001: Սեբաստացի Մուրադ, Ե., 2003։

ԳԵՎՈՐԳՅԱՆ Սամվել Վահրամի [25.10. 1957, գ. Քաղցրաշեն (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) - 28.3.1994, գ. Չինար (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)], բանաստեղծ, լրագրող, ազատամարտիկ։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1979)։

1979-93-ին աշխատել է ՀԽԱՀ հեռուստառադիոպետկոմում, Արտաշատի ԼԿԵՄ շրջկոմում, «Արտաշատ» շրջանային թերթում։ N զորամասի ստորաբաժանումների (որպես հետախուզական դասակի հրամանատար) կազմում մասնակցել է ՀՀ հյուսիսարևելյան շրջանների սահմանների (հիմնականում Տավուշի շրջանի սահմանագոտում) ինքնապաշտպանական և Քելբաջարի (Օմարի լեռնանցք) ազատագրական մարտերին։

Գ-ի բանաստեղծությունները և հրապարակախոսական հողվածները նկիրված են հայ ժողովրղի նշանավոր գործիչներին, բանաստեղծներին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Գ-ի անունով է կոչվել Քաղցրաշենի միջնակարգ դպրոցը, սրահում տեղադրված է նրա բրոնզաձույլ կիսանդրին (քանդակագործ՝ Վ. Սաֆարյան)։

Երկ. Լույսն ափի մեջ, Ե., 1995։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Արիս Արսենի [ծ. 10.6.1959, գ. Կոճողոտ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)], բանաստեղծ, լրագրող, ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (1998)։ Արցախի զրողների միության անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։ 1986-88-ին աշխատել է ԼՂ հեռուստատեսությունում, 1988-93-ին՝ «Արցախ» հանդեսի (1990-91-ին Դավիթ Ջրաբերդ ծածկանունով խմբագրել է «Պայքար» ընդհատակյա պարբերականը), 1993-ից՝ «Մարտիկ» թերթի խմբագրություններում:

1990-94-ին մասնակցել է Մարտակերտի (Սեյսուլան, Յարմջա) ինքնապաշտպանական, Ջաբրայիլի (Կույջակի), Աղդամի (Գյուլիջա, Շուրաբադ), Ֆիզուլիի (Վերին Աեյիդահմեդլի, Հորադիզ) շրջանների ազատագրական մարտերին։

Հեղինակ է Ղարաբաղյան պատերազմին նվիրված բանաստեղծությունների («ճաքած լռություն», Ստ.,1993), ակնարկների («Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ», Ստ.,1997, «Ուշացած երկխոսություն», Ստ., 1997, «…Եվ այսպիսի ճակատազիր», Ստ., 1998, «Ղողանջ հիշատակի», Ստ., 2000), պոեմի («Լռության րոպե», Ստ., 2000)։ Ստեղծագործությունների հիմնական թեման սերն է, հայրենասիրությունը, պատերազմը, ազատամարտիկների սխրագործությունները։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Լաուրա Խաչատուրի [ծ. 14.1. 1955, գ. Նորագյուղ (ԼՂՀ Ասկերանի շրջան)], լրագրող-տարեգի Հեղինակ է «Արադարաշեն. անմահները խոսում են» (Ասկերան, 2002) վավերազրության, ուը հերոսաբար զոհված սարդարաշենցի ազատամարտիկների մարտական ուղու պատմությունն է։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Սասուն Սերոբի [ծ. 15.1.1937, Ներքին Սասնաշեն (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)], բանաստեղծ, զրականագետ, հրապարակախոս։ Հայաստանի զրողների միության անդամ։ Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության փոխնախագահ (1992), «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1993)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1966)։ 1996-98-ին ծառայել է ՀՀ բանակում՝ եղել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի պետի՝ գիտական գծով տեղակալ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս։ Գ-ի ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին («Նրանք ընկան երգը շուրթերին», Ե., 1970, «Մուսաները չլռեցին», Ե.. 1989. «Սասնա արծիվների մի երամ», Ե., 2000) և արցախյան գոյամարտին, հրամանատար-գեներալներին («Գեներալ-մայոր Լևոն Ստեփանյան». Ե., 2001, «Գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյան», Ե.. 2002)։ Գ-ի «Հավերժախոս պանթեոն» (Ե., 2000) փաստագրական հուշատեղեկատու հանրագիտարանային բնույթի գրքում ներկայացված են Ղարաբաղյան պատերազմի տարիներին (1988-94) զոհված և անհայտ կորած ազատամարտիկների, ՀՀ բանակի և ՊԲ