հրամանատարների և գեներալների կենսագրությունները և մարտական ուղիները։ Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100». «Զորակար Անդրանիկ» հուշամեդալներով։
Երկ. ԼԱոան կարոտ, Ե., 1970։ Ոսկե երազ, ե., 1976։ Կարմիր պանթեոն, Ե., 1996։ Դեպի էրգիր, Ե., 1999։ Առօրյա ցսվերգեր, Ե., 2004։
Լ. ՍտեփաԶյան
ԳՐԻԳՈՐՅԱՆ Աուրիկ Միսակի էծ. 29.8.1956, գ. նոր Առաջաձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մապումկ, բանաստեղծ, իրավաբան։ ՀՀԴ կուսակցության (1989) անդամ։ 1975-77-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՌՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1983)։ 1983-88-ին աշխատել է Կապանի շրջանի դպրոցներում։ 1989-93-ին եղել է Կապանի և հարակից շրջանների ինքնապաշտպանության համակարգողը։ 1996-ից աշխատում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում։ Ղարաբաղյան պատերազմին է նվիրված Գ-ի «Տապանագիր» (Ե., 1998), «Զորականչ» (Ե., 2002) բանաստեղծությունների ժողովածուները։ Մասնակցել է նաև զոհված ազատամարտիկներին նվիրված «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի (ռեժիսոր՝ Ս. Թադերայան) ստեղծման աշխատանքներին։
ԳՐԻԳՈՐՅԱՆ Վերա Արմոյի էծ. 15.5.1953, գ. Խանածախ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), վավերագիր։ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ։ Ունի Ստեփանակերտում տպագրված Ղարաբաղյան պատերազմին նվիրված վավերագրություններ է«Անհայտ ճակատագրեր, ահագնացող տագնապ» (2001)), բանաստեղծությունների շարք («Հույսը ճանապարհին», 2002, «Պողը լեզվին», 2003), հուշագրություններ («Տառապանքն ազգություն չի ճանաչում», 2003) են։ Ստեղծագործությունների հիմնական թեման անհայտ կորած ազատամարտիկների հերոսական կյանքն ու ճակատագիրն Է։
ԴԱՆԻԵԼՅԱՆ Արմեն Ռոզենբլատի ծ. 26.7. 1956. ք. Մարտունի (ԼՂՀ)). բանաստեղծ, լրագրող, պատմաբան, ազատամարտիկ։ «Միացում» կազմակերպության խորհրդի անդամ։ ՊԲ կապիտան (1998)։ Առաջին անգամ տպագրվել է 1996-ին։ Հեղինակ է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին նվիրված բանաստեղծությունների ժողովածուների («Լուսե պսակ», Ե., 1996. «Խռովք», Ս. 2001) և հուշապատումի («Բեկորը, ինչպիսին ՈՐ կար», Ս., 1998)։ Ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն Է, հայրենիքի զինվորի սխրագործությունը։ 1990-94-ին մասնակցել է Ասկերանի, Մարտունիի և այլ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
ԴԱՆԻԵԼՅԱՆ Կոմիտաս Արսենի ծ. 7.9.1947, գ. Նուշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), արձակագիր, հրապարակախոս։ Արցախի գրողների միության անդամ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1970)։ 1979-91-ին՝ Ասկերանի շրջանային «Խաչեն», 1993-94-ին՝ ԼՂՀ ԳԽ «Ազատ Արցախ», Արցախի գրողների միության «Եղիցի լույս», 1999-2000-ին՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության «Լուսատար», 2000-ից՝ Արցախի պատերազմի վետերանների միության «Հայրենյաց պաշտպան» թերթերի խմբագիր։
Հեղինակ է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին նվիրված պատմվածքների («Երկու պատմվածք», Ս., 1995. «Դեմ հանդիման», Ե., 1996) և փաստագրությունների («Արցախը չսանձած նժույգ», Ե., 2001)։ Ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն Է, հերոսը՝ հայրենիքի հոգս ու ցավով ապրող, պայքարող ղարաբաղցին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։
ԴԵՄԱՅԱՆ Հայկ Անուշավանի էծ. 22.5.1975, ք. Լենինական (այժմ՝ Գյումրի)), պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու (2001)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1998)։ 2001-ից աշխատում է նույն համալսարանում, 2003-ից, միաժամանակ՝ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (Երևան)։ Աշխատությունները նվիրված են Թուրքիայի Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցերին։
Երկ. Ղարաբաղյան հակամարտությանը և թյուրքական գործոնը, Ե., 2002։ ճօցասոօտօտ ցտյրօ։ օշօՇռո ոռոա Տ. (շօռտաօբ Իմտճսս-աօճէրօՅօբտտ 3.) ՀօրօհօԱհ Օաոա։ աձժէո ձշէտ, V., 2003.
ԴԵՄՈՒՐՅԱՆ Ավետ Էդուրսրդի (ծ. 28.1 1.1954, Երևան), լրագրող։ ՀՀ ժուռնալիստների միության անդամ։ Երևանի մամուլի ակումբի փոխնախագահ (1995-ից)։ Ավարտել է Երևանի Վ. Բւյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավար-