Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոսբաղյան պատերազմ», Ե., 2001, «Մարտանցում», Ե., 2002, «Քփստափոր Իվանյան», Ե., 2004) և տասնյակ հեռուստաֆիլմերի («Գոյամարտ» (1996). «Գեներալը» (1999), «Վերադարձի հիշողություն» (1999), «Ազատության զինը» (2000), «Ղարաբաղյան պատերազմ» (2002) Անի Հեղինակի վավերագրական աշխատությունները և հեռուստաֆիլմերը լավագույն փաստավավերագրական ոաումնասիարթյուններից են՝ զերծ աեէ կողմնակալությունից։ Հրի գործերում առանցքային է հայրենիքի համար պայքարի գաղափարը։ Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մհեր Ալեքսանդրի (ծ. 9.7.1972, Շուշի), զինվորական լրագրող, պատմաբան, ազատամարտիկ։ ՊԲ կապիտան (1997)։ Պատմական գիտությունների թեկնածու (2001)։ Ավարտել է Արցախի պետական համալսարանը

(1994) ։ 1989-92-ին «Արցախի ուսանողա-երիտասարդական միության», «Հայ երիտասարդության ճակատի» կազմերում մասնակցել է Ղարաբաղյան շարժման քաղաքական փուլին, «Ցեղակրոն» ջոկատի կազմում՝ Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանությանը, 1992-93-ին՝ ԼՂՀ ԻՊՈՒ-ի հրետանու պետի կառավարման մարտկոցում՝ Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում մղված մարտերին։

1988- 94-ին եղել է «Խաչեն» թերթի բաժնի վարիչ, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1993-ից, միաժամանակ՝ «Մարտիկ» պաշտոնաթերթի աշխատակից։ Հ. իր հոդվածներում (ստորագրել է նաև՝ Մհեր Ահյան, Կորյուն Մկրտչյան) լուսաբանել է պատերազմական ու բանակային առօրյան, առանձին ազատամարտիկների մարտական ուղին, ներկայացրել առանձին ռազմական գործողություններ։ Հ. առաջիններից է, որ փորձել է գիտականորեն լուսաբանել Ղարաբաղյան պատերազմի և ՊԲ մարտական ուղու պատմությունը։ Հեղինակ է նաև զինվորական գվարճապատումների («Ծիծաղի հարյուր ակնթարթ», Ս., 1995)։

Երկ. Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը, Ե., 2000։ Հուշամատյան սխրանքի, Ս., 2002 (համահեղինակ)։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աուսաննա Արաի քծ. 152.1963, գ. Կարճադբյուր (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), արձակագիր։ Հայաստանի զլողների միության անդամ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1994)։ Հ-ի «Հավերժություն» (Ե., 1995) ե «Դարավերջի երկուշաբթին» (Ե., 2002) պատմվածքների ժողովածուների հիմնական թեման արցախյան պատերազմն է, նրա թոհուբոհում հայտնված մսալը. վիրավոր ազատամարտիկը։

ՀՈՎԵՆՑ Միսաք (Հովհաննիսյան Միսաք Մկրտչի) քծ. 18.12.1938. գ. Ֆանտան (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում) - 25.32004, Երևան), բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1969)։ 1973-2000-ին աշխատել է «Հայաստան», «Սովետական գրող», «Արևիկ», «ՆՈՐ դար» հրատարակչություններում։ Հեղինակ է «Աոավոտ» (Ե., 1975), «Արարամ» (Ե., 1977), «Լեռան սարսուռը» (Ե., 1981), «Հայկ Նահապետ» (1985), «Ոգու հիշողություն» (Ե., 1989), «Ստվեր և լույս» (Ե., 2000) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների։ «Մենավոր կղզի» ժողովածորում (Ե., 2002) ներառված են Ղարաբաղյան հերոսամարտին նվիրված «Արցախական» բանաստեղծությունների շարքը Ա «Սթափեցման համազանգ» պոեմը։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Խաչատուրի քծ. 12. 5.1932. գ. Բեոլաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), բանաստեղծ, լրագրող։ ԽՍՀՄ և Արցախի գրողների միությունների անդամ։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը (1953)։ 1953-97-ին՝ «Ղարմետաքս» կոմբինատի «Մետաքսագործ» թերթի խմբագիր, ԼՂ գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, մարզկոմի ապարատի աշխատող. 1997-ից՝ «Ազատ Արցախ» թերթի խմբագրության գրական աշխատող։ Տպագրվել է 1959ից։ Ունի Ղարաբաղյան պատերազմին նվիրված բանաստեղծություններ («Տարաժամի զանգեր», Ս., 1997, «Ավանդապատում», Ս., 1990, «Տեսիլաժամ», Ս., 2002, «Մոմակալներում հալոցք չէ մոմի», Ա., 2002)։ Նրա ստեղծագործությունների հերոսն ազատատենչ արցախցին է։

ՀՈՎՀԱՆՆԻՄՅԱՆ Զղյա Արմենի քծ. 25.9. 1946, գ. Բեոլաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)), բանաստեղծ։ Արցախի գրողների միության անդամ։ 1996ից՝ Բեպաշենի մշակույթի տան տնօրեն։ Ունի Ղարաբաղյան պատերազմին նվիրված բանաստեղծություններ («Սև ստեղների ճիչը». Ս., 1994, ժողովածու)։ Գժի հերոսներն են պատերազմի դժվարություններն ու վտանգները հաղթահարող արցախցի զինվորը և պատերազմում հերոսաբար զոհված իր ուղին։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հրաչյա Կարապետի ք8.12. 1919, գ. Շահաբ (այժմ՝ Մայակովսկի՝ ՀՀ Կոտայ-