Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուխտավայր» ամսագրերում։ Հ-ի անունով է կոչվել Երևանի Ր՝1° 191 դպրոցը, որտեղ գործում է նւա անունը կրող թանգարան։ Հ ին է նվիրված «Ապաղների մեջ րինտրեցեք նարն» (ռեժիսոր՝ Ջ. Կաժոյան, օպերատոր՝ Բ. Պետասյան. սցենարը՝ ԱՀունանյան) տեսաֆիլմը։

Հետմահու պարգևատրվել է ՌԴ Ս. Գեուգի 1-ին աստիճանի «Ոսկե խաչ» շքանշանով. ԼՂՀ «Մայշական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Գ-րկ. Արսենյան Գ., Հուշամատյան անմահների, Ե., 1997: Խաչատրյան Հ., Հայաստան երկիր ուխտավայր, էջմիածին, 1998։

Ս. Հովսհփյաև

ՂԱԶԱՐՅԱՆ Վարդ Ավետիսի (ծ. 10.6.1929, գ. Գանձա (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)), գաղ. մանկավարժ։ Ավարտել է Եժրանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1959)։ 1960-88-ին աշխատել է Գանձայի միջնակարգ դպրոցում Ա շրջանային թերթում։ 1988-ից ապրում է Արևանում։

Հեղինակ է «Իմ Աաքարթվելո» (Թբիլիսի. 1980), «Քառյակներ» (Ե.. 1991), «Ծաղիկ և փուշ» (Երևան, 2000) և բանաստեղծությունների այլ ժողովածուների։ Ղի «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում» (Ե., 2003) և «Հավերժ երիտասարդ մեր Մխիթարը» (Ե., 2004) գրքերում ներկայացված են Ղարաբաղյան ազատագրական պատերազմում զոհված ջավախքցի ազատամարտիկների կենսագրությունները։

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Կիմ Հարաթյունի (ծ. 5.9. 1942, Շահումյան ավան (ԼՂՀ Շահումյանի շրջան)ի պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2000)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1964)։ 1964-71-ին՝ Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի ուսուցիչ, ապա՝ շրջանային «ՆՈՐ ՈՒՂի» թերթի բաժնի վարիչ, 1971 -75-ին՝ ՀԽՄՀ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1975-ից՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, 1994-ից, միաժամանակ՝ ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատող։

Ղ. մասնակցել է Շահումյան-Գետաշեն տարածաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպման, բնակչության նյութական օգնության, ԼՂԻՄ-ի հետ Շահումյան-Գետաշենի միավորման փաստաթղթերի փաթեթը կազմելու աշխատանքներին։ 1992-ին (Դ. Պետռայանքւ հետ) հիմնել է «Մռավի ղողանջներ» և «Եղնիկներ» թերթերը։

Աշխատությունները վերաբերում են Հյուսիսային Արցախի հիմնախնդիրներին։ Արխիվային նյութերի հիման վրա առաջին անգամ շարադրել է Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ամբողջական պատմությունը, հիմնավորել բռնազավթած հողերի պահանջատիրությունը։ Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի, պարգևատրվել «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Երկ. Աղվանից աշխարհի պատմությանը հայ մատենագիտության մեջ, Ե.. 1973։ Հյուսիսային Արցախ, Ե., 1990։ Հյուսիսային Արցախ. Գոյության պայքար (գիրք Ա, Ե.. 1993, գիրք Բ, Ե., 1993)։ ԼՂՀ-ն Ղարաբաղում պետականության զարգացման օրինաչարի արդյունք, Ե., 1996։ Օջախի գիրք. Հողը կանչում է, Ե., 2003։

ՂԱՐԱՅԱՆ Հասմիկ Սեղոսկի (ծ. 83.1941, գ. Գահրավ (ԼՂՀ Ասկերանի շրջան)), բանաստեղծուհի, ազատամարտիկ։ Ղարաբաղյան շարժման մասնակից։ Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ։ «Դեմոկրատ հայեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (2003)։ 1992-93-ին «Սյունիք» աշխարհազորի կազմում մասնակցել է Լաչինի (Զարովս, Ղոչազ, Գյուսյուլու) շրջանի ազատագրական մարտերին։ 1993-94-ին՝ ՀՀ տարբեր թերթերի զինվորական թղթակիցը ԼՂՀ-ում։ 1994-ից ապրում է Երևանում։ Ղի առաջին գործերը տպագրվել են ԼՂև ՀՀ մամուլում։ Լույս են տեսել «Ցավի ծաղիկ» (Ե., 1993), «Երկնաքարեր» (Ե., 1995), «Արցախյան Գողգոթա» (Ե., 1996), «Կոոկի լույսը» (Ե., 1997), «Շիկացած արցունքներ» (Ե., 1997), «Ժպիտս խաչից կ է ծանր» (Ե., 1998), «ճակատագրեր» (Ե., 2003) բանաստեղծությունների ժողովածուները. որոնցում փառաբանել է ազատության գաղափարը, մայրական սերը, իրենց կյանքը հայրենիքի ազատությանը նվիրաբերած հայորդիներին։

ՄԱԹԵՎՈՄՅԱՆ Հրաչյա Իգնատի քծ. 123. 1937, գ. Ահնիձու (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում արձակագիր հրապարակախոս։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1966)։ 1963-92-ին աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսի, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» թերթերի խմբագրություններում։

1988- 94-ին Մ. պրաբերաբար եղել է ՀՀ սահմանամերձ (Նոյեմբերյան, Շամշաղին, Իջևան, Եղեգնաձոր) շրջաններում և ԼՂ պատերազմական գործողությունների թեժ կետերում։ Պատե-