Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՂԱԲԱԲՅԱՆ Նիկոլ Լիպափտի քծ. 28.1. 1964, գ. Կողբ (այժմ՝ ՀՀ Տավուշի մապում), գեղանկարիչ, ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1990-97-ին աշխատել է «Ձայն օրինաց», «Հայաստանի Հանրապետություն» թերթերի խմբազրություններում,

1998- 2000-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպուտի նախարարության կերրդարվեստի բաժնի վարիչ։

1988- 94-ին մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Լենի հայրենասիրության թեմայով մի շարք գեղանկարչական ստեղծագործություններ, որոնք ցուցադրվել են ՀՀ և տարբեր երկրների ցուցահանդեսներում։

ԱՂԱՄՅՄՆ Կարեն Գուրգենի (ծ. 28.11.1946, Երևան), գեղանկարիչ։ Պրոֆեսու (1989)։ ԽՍՀՄ նկարիչների. դիզայներների միությունների անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1969)։ 1970-ից՝ նույն ինստիտուտի (այժմ՝ Գ-եղարվեստի ակադեմիա) դասախոս, 1998-ից, միաժամանակ՝ ՀՀ նկա-

Կ.Գ. Աղամյան փչների միության նախագահ։

Բազմաթիվ գեղանկարչական ստեղծագործությունների շարքում ունի նաև Շարժմանը նվիրված կտավներ։ Մասնակցել է ՀՀ-ում և բազմաթիվ երկրներում կազմակերպված անհատական և խմբակային ցուցահանդեսների։

ԱՌՍՏԱՄՅԱՆ Սերգեյ Վերդիի (ծ. 9.6.1956, Ստեփանակերտ), գեղանկարիչ, ազատամարտիկ։ ՀՀ նկարիչների միության անդամ։ Արցախի նկարիչների միության նախագահ (1993-98)։

1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՌԽում։ Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1980)։ 1989-96ին՝ Ստեփանակերտի քաղաքային պատկերասրաՍ.Վ. Առստամյան հի տնօրեն։

1990- 94-ին «Ամարաս» կամավորական ջոկատի կամ ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Մարտակերտի (Մեհմանա, Կուսապատ, Գյուլաթաղ, Կարմիրավան, Չլդրան, Հակոբ Կամարի և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հեղինակ է Շարժմանը և պատերազմին նվիրված «Հայել, միացեք», «Մայրություն» և այլ ստեղծագործությունների։