Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍԿԱՐՅՄԵ ՌոբեՐՏ Հովսեփի (ծ. 20.4.1956, Ստեփանակերտ), գեղանկարիչ, քանդակագործ։ ԼՂՀ նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1980)։ Ղարաբադյան պատերազմին են նվիրված «Խաչելության ճանապարհով» յուղանկարը, «Հույս, սեր, հավատ» և «Խաչ կրողը» հուշարձանները։

ԱՐՄԵՆԱԿՅԱՆ Հովհաննես Սենեքեփմի (ծ. 23-5.1947, գ. Վարդենիս (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), լուսանկարիչ։ ՀՀ բանակի մայոր (2004)։ 1975-94-ին աշխատել է Ապարանի շրջանային «Ծաղկունք», երիտասարդական «Ավանգարդ», 1994-ից՝ «Հայ զինվոր» թերթերում։ Ղարաբադյան պատերազմի տարիներին եղել է տարբեր մարտադաշտերում և մամուլում հրապարակել լուսանկարային ռեպորտաժներ։ Հրատարակել է «Ես մի զարկն եմ քո կռվի» (Ե.,

1994) հեղինակային գխք-ալբոմը, համահեղինակ է «Մահապարտները» (Ե., 2002) գրքի, որոնցում տեղ են գտել Շարժման, ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի մասին ուշագրավ դրվագներ։ 1994-ից Ա. լուսաբանել է ՀՀ և ԼՂՀ ձեռքբերումները։ «Հայոց նորաստեղծ բանակը», «Սպարապետը և բանակը» խորագրերով ցուցահանդեսներ է կազմակերպել Երևանում, Սյունիքի մարզում, ԼՂՀ-ում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Համբարձում Աշոտի (ծ.24.4.1951, գ. Արեգ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), նկարիչ, ազատամարտիկ, հրաձիգ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1981)։ Աշխատել է Թալինի շրջանի հանրակրթական դպրոցներում և Թալինի ժողովրդական թատրոնում։ Թսղինի, քևջանի (Աշտարակի շրջան) կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է Արարատի (Երասխ), ԼՂՀ Մարտակերտի (Սաաանգի ջրամբար, ԴոՏբոն Կիչան և այլն), Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Ստեղծագործություններից են «Հիշողություն և կարոտ» և ազատամարտի հերոսներին (Թ. կրպեյան. Պ. Ղևոճդյան, Գ. ԼԲիքայելյան, Ջ. ԱբոսհամյաԶ, Կ. ՄկՀտչյան և ուրիշներ) նվիրված դիմանկարների շարքը։