Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մոսկվայի և տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Ունի Արցախյան պատերազմին նվիրված փուրսզրություն՝ «Խաչակիրներ»։

ՀԱԿՈԲՅԱՆ Արմեն Վլադիմիրի (17.6.1941, գ. Կարմրակուճ (ԼՂՀ Հադրութի շրջան) - 2.1.1990, Ստեփանակերտ, քանդակագործ։ Ավարտել է Դոնի Ռոստովի (ՌԴ) գեղարվեստի ուսումնարանը (1968)։ 1969-71-ին ստեղծագործել է Ստեփանակերտում. 1971-76-ին՝ Ալթայի երկրամասում (Ռուսաստան)։ 1971-ից դասավանդել է Ստեփանակերտի Հ. Ռյարջյանի անվան արվեստի դպրոցում։ Ղարաբարլյան շարժման մասնակից, «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամ («Կռունկ» անվան 1ւ կոմիտեի խորհրդանիշի հեղինակն է)։ 1988-ին Արցախի մտավորականության պատվիրակության կազմում եղել է Մոսկվայում։

Հեղինակ է ԼՂՀ Հադրութի շրջանի Կարմրակուճ և Մարտակերտի շրջանի Վանք գյուղերում տեղադրված Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և Ստեփանակերտում 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների։ Անհայտ հանգամանքներում զոհվել է խորհրդային բանակի զինվորականի գնդակից։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մարտոց» շքանշանով, արժանացել ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։

Գ-րկ. Աոէեն Հակոբյան, Կատալոգ, Ս., 2001:

ՀԱԿՈԲՅԱՆ Տափել Արամի (ծ. 14.5.1941, Գյումրի), քանդակագործ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1970)։

1969- ից դասախոսում է նույն ինստիտուտում (1992-ից՝ պրոֆեսու)։ Կերտել է Տիգրան Մեծի, Զորավար Անդրանիկի, Վազգեն Առաջինի, Ե. Ձարենցի, Կոմիտասի, Ա. Իսահակյանի, Պ. Սևակի, Լ. Օրբելիի, Վ. Համբարձումյանի, Ս. Բսպդասարյանի, Գարեգին Բ-ի և այլոց արձաններն ու կիսանդրիները։

Ստեղծել է նաև զոհված ազատամարտիկների կիսանդրիներ (գ. Այնթափ, Արարատի մարգ),Հայաստանի Ազգային հերոս Թ. Կրպեյանի հուշահամափրը (գ. Արեգ, Արագածոտնի մարզ) և այլն։

Գոկ. Տաոիել Հակոբյան, Աքբոմ, Ե., 1992։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վարազդատ Մեսրոպի (ծ. 9.1.1960. էջմիածին), քանդակագործ։ ժողովրդական վարպետ (1990)։ Հ. Ստեփանյանի հետ կերտել է խաչքարեր, հուշակոթողներ Խարբերդի Կարմիր Ավետարան եկեղեցու քանդակների շարքը։ Ղարաբաղյան պատերազմի թեմայով ստեղծել է «Մոնթե Մելքոնյան» (Ֆւեզնո, ԱՄՆ), «ԻԼ° զորամասի զոհվածների հիշատակին» (Գոփս), «Զոհված ուսանողների հիշատակին» (Երևանի