Ցու. Գ. Հովհաննիսյան Լ.Բ. Ղալայան
մանկավարժական համալսարանի դիմացի պուոսկում և այլն) քանդակներ։ Հ-ի ստեղծագործություններից տեղադրված են նաև ԼՂՀ-ում. Շվեյցափայում. ՌԴ-ում (Նովոսիբիրսկ. Կրասնոդար) և այլն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅԱՆ Ցուրի Գփգորի էծ. 12.5. 1948. գ. Շոշ (ԼՂՀ Շուշիի շրջան րի քանդակագործ։ Ղարաբադյան շարժման մասնակից։ ԽԱՀՄ նկարիչների միության անդամ։ «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ (1988, 1991-96-ին՝ նախագահ)։ Ստեփանակերտի կիրառական արվեստի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1974)։ 1974-75-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1988-94-ին կազմակեալել է հանրահավաքներ. Արցախ առաքել մարդասիրական օգնություն։
Զինադադարից հետո Հ. ՀՀ հյուսիսարևելյան սահմանամերձ բնակավայրերում տեղադրել է հուշաքարեր, Երևանի «Հաղթանակ» զբոսայգում՝ ՀՀ ՆԳՆ հատուկ ստորաբաժանման զոհված ազատամարտիկների հուշարձանը։ 1999-ին ԼՂՀ-ում մասնակցել է «Անհայտ կորած ազատամարտիկներ» հուշարձանի մրցույթին և արժանացել առաջին մրցանակի։
Պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով։
ՂԱԼԱՅԱՆ Լավրենտ Բահաթուրի էծ. 10.1. 1938, գ. Դրմբոն (ԼՂՀ Մարտակերտի շրջան վ. գեղանկարիչ։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1967)։ ԼՂՀ նկարիչների միության անդամ, նախագահ (1998. 2002-ից)։ 1969-ից Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի (1996-ից՝ Արցախի պետական համալսարան) դասախոս։ ԼՂՀ զինաէաէրի հեղինակն է (1992)։ Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի. պարգևատրվել «Մենք ենք. մեր սարերը» մեդալով։
ՂԱԼԱՅԱՆՑ Սասուն Լավրենտի (ծ. 23.1.1975, Ստեփանակերտ), գեղանկարիչ։ ԼՂՀ նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի Խերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1999). Արցախի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը (1999)։ 1992-93-ին ծառայել է ԼՂՀ ՊԲ- ում։ 1993-ից՝ Արցախի համալսարանի դասախոս։ «Մայրություն». «Միլենիում», «Տիեզերք», «Դժոխք». «Ինքնանկար». «Հարսնացու» և այլ կտավներում հեղինակն արտացոլել է հետպատերագմյան ժամանակաշրջանի Արցախի և արցախցու նորոգ կյանքի տարբեր կողմերը։
ՂՈՒԿԱԱՅԱՆ Արմեն Սամվելի (ծ. 19.3.1959, Ստեփանակերտ). գեղանկարիչ։ ԼՂՀ նկարիչնե-