Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՀ բանակի կապիտան (1995)։ ԽՍՀՄ նկարիչների, Երկրապահ կամավորականների միությունների անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1965)։ 1965-88-ին դասավանդելէ նույն ինստիտուտում, 1994-97-ին՝ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։

1988- 94-ին «Անկախության բանակի», Մոս-Մաճկալաշենի ինքնապաշտպանական ջոկատի, Վարդենիսի պայմանազոսյին գումարտակի (շտաբի պետ) կազմելում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ, Քյարքի), Նոյեմբերյանի (Կոթի), Վարդենիսի (Գյունաշլի) և ԼՂՀ Մարտունիի (Մոս, Մաճկսղաշեն, Գիշի), Մարտակերտի (Ձլդրան, Դրմբոն), Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

Հեղինակ է «Ազատության զինվորդր», «Սդմի- ոսլ Հ. Իսակով» (քանդակներ), ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում տեղադրված «Մոնթե Մելքոնյան», «Ազատության խորհրդանիշ», «Զինվորի երդումը» (խճանկարներ), «Զոհված ազատամարտիկներ» (հուշարձան) գործերի։

ՄԱՄՎԵԼՅԱՆ Յուրի Արտավազդի (ծ. 263. 1939, Երևան). քանդակագործ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1965)։ Կերտել է Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների (Հ. Մինասյան, է. Ավետիսյան, Վ. Դարբինյան, ժ. Մխիթարյան, Ա. Հովհաննեսյան, Ա. Ղուլյան, Ա. Մանուկյան, Խ. Մալխասյան և արիշներ) հիշատակը հավերժացնող (ՀՀ-ում և ԼՂՀ-ում տեղադրված) հուշարձաններ։

ՍԱՐԴՍ ՅԱՆ Ալբերտ Արտյաշայի քծ. 313.1959, ք. Ալի-Բայրամլի, (Ադրբեջան)), գեղանկարիչ, քանդակագործ։ ԼՂՀ նկարիչների միության անդամ։ Ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը (1981)։ 1981-88-ին՝ ձևավորող-նկարիչ Ալի-Բայոոմլիի ժոդթատրոնում։ 1988-ին տեղափոխվել է Ստեփանակերտ։

Ստեղծագործությունները («Հին կամուրջ Կարկառ գետի վրա», «Մտածողը», «Նիկա» և այլն) նվիրված են հայրենի բնությանը, նրա մարդկանց։ Հեղինակ է «Անհայտ կորած ազատամարտիկներ» հուշակոթողի (գիպս, էսքիզ)։

1991- 94-ին Ստեփանակերտի 6-րդ վաշտի, «Արշոյի ջոկատի», Ասկերանի ՊՇ գումարտակի կազմերում մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու), Շուշիի, Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

ՍԱՐԴՍ ՅԱՆ Ռաֆայել Ավետիսի (ծ. 5.11. 1948, Երևան), քանդակագործ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1979)։ Հեղինակ է Վ. Զատիկյանի քանդակի՝ տեղադրված Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ նրա անվան զբոսայգում։

ՍԱՐԴՍ ՅԱՆ Դուսլան Միքայելի (ծ. 263. 1957, Ստեփանակերտ), լուսանկարիչ։ 1975-77ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանը (հեռակա բաժինը, 1990)։ Շարժման առաջին իսկ օրերից մասնակցել է մի շարք մարտերի և լուսանկարել դրվագներ մարտական գործողություններից։ Եղել է «Հայ զինվոր» թերթի արտահաստիքային թղթակիցը ԼՂՀ-ում։ Վիրավորվել է Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի ինքնապաշտպանության ժամանակ։