Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը 11975) և Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատանի բարձրագույն ռեժիսորական դասընթացները (1978)։ 1978-93-ին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան ղրամատիկական թատրոնում, աոյա՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմում, 1993-ից՝ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում։ Օոլերատու Ա. Ասլանյանի հետ նկարահանել է «Վայրի աղջիկը», «Մեկ ամիս գյուղում», «Երևանի ուղղիչ տնից» խաղարկային ֆիլմերը։ Ղարաբաղյան պատերագմին և գոյամարտի հերոսներին (Վ. Սարգըսյան, Վ. Ստեփանյան, Հ. Ազոյան, Մ. Պողոսյան, Հ. Քոչարյան, Լ. Ազգալղյան և ուրիշներ), 5-րդ կամավորական բւիգաղի մարտական ուղուն են նվիրված «Կարոտ» (օպերատու՝ Տ. Գեուգյան), «Մայրը» (Ա. Արդւեսով), «ճանապարհ» (Դ. Դովլության), «Մելոն» (Ա. Հարությունյան), «Հավատավուը» (Ռ. Խաչատրյան), «Այրվող լեռնել» (Ա. Հարաթյունյան), «Հոդի գույնը» (Ա. Հարաթյունյան) և այլ փաստավավերագրական ֆիլմեր։
ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Ղարաբարլյան շարժման սկզբնափուլում առանձին հեռուստալրագրողներ իրենց հրապարակումներում անդրադարձել են Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին, օրդերատիվ հեռուստասյուժեներով հերքել Կենտրոնական հեռուստատեսությամբ (Մոսկվա) հեռարձակվող Շարժումը «ծայրահեղականների» և «ազգայնամոլների» և այլ պիտակներով որակող պատվիրված սյուժեներն ու ռերդուտաժները։ Երևանի «Մայրաքաղաք» ծրագրի լրագրողներ Ա. Հովհաննիսյանը, Տ. Ռշտունին, Ա. Կարապետյանը, Ս. Գասպարյանը, Կ. Վանյանը, Կ. Դանիելյանը, Վ. Հակոբյանն իրենց հեռուստասյուժեներով լուսաբանել են Երևանում և Ստեփանակերտում ծավալվող իրադարձությունները։ 1989-ին կամավոր կամ գործոսլումով ԼՂԻՄ են մեկնել լրագրողներ Գ. Սիմոնյանը, Ն. Գ-ւիգորյանը, Ռ. Միրզոյանը, Բ. Կարապետյանը, Կ. Խումարյանը, Կ. Յալանուգյանը, է. Սախինովը, Վ. Նազարյանցը և լուսաբանել ու վավերագրել են ԼՂԻՄ-ում ընթացող քաղաքական գործընթացներն ու ռազմական գործողությունները։ Շատ սյուժեներ ցուցադրվել են նաև արտասահմանյան հեռուստաալիքներով՝ օտարին ներկայացնելով Ղարաբարլյան ազատագրական պատերազմի դրդապատճառներն ու անկախացող Հայաստանի քաղաքական տեսակետները։ 1990-ին Մոսկվայի, ժնևի և Նյու Յուքի հեռուստաընկերաթյունները ցուցադրել են Բ. Կարապետյանի «Սումգայիթյան ալիքներ», «Բռնագաղթ» և «Խորհրդային զինվորի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղում» հեղինակային տեսաֆիլմերը։ 1991-ին հայ հեռուստալրագրողներին միացել է բողղարուհի Ց. Պասկալևան։ «Ինչ է նշանակում տեղահանում» ռեպուտաժով նա ներկայացրել է խորհրդային բանակի անմիջական մասնակցությունը Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի բռնագաղթին։ Նրա սյուժեները և ռերդուտաժները հեռարձակվել են Սիէնէն, Ռոյթեր, Անտեն-2, ՌՏՌ և Բուլղարիայի ազգային հեռոատաընկերությունների ծրագրերով։ 1994-ից ՀՀ հանրային հեռուստատեսությունում իր կայուն տեղն ունի ՀՀ ՊՆ «Զինուժ», իսկ ԼՂՀ-ում՝ ՊԲ «Գ-ոյամարտ» ծրագրերը։
Զինաղաղարից հետո հնարավոր է դարձել փաստական տեսանյութերի հիման վրա վերաիմաստավորել Ղարաբաղյան շարժման և պատերազմի դեպքերն ու իրադարձությունները։ 1998-ից ՀՀ հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում «Հուշամատյան» պարբերական անոնսակնթարթը. մեկ րոպե տևողությամբ այդ շարքը, ներկայացնելով զոհված ազատամարտիկների դիմանկարները, ծննդյան և զոհվելու տարեթվերը, զուզորդվում է ձայնային՝ «Բարձոսցրու գլուխդ, զինվոր, բաց հոգնած կոպերդ, քո սխրանքն անմար է, քո անունը՝ մեր ատերում» քառատող կանչով։ ՀՀ և ԼՂՀ տարբեր հեռուստաընկերություններ («Արմենիա», «Երկիր մեդիա», «Ցայգ» են) առանձին ծրագրերով պարբերաբար եթեր են հեռարձակում Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող սյուժեներ, հեռուստաֆիլմեր։ Տես նաև Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը կինոյում։
Տ. Ռշտունի