Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս.Ն. Ղարամյտն


ՂԱՐԱԴԱՂԼՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, մարտական գործողություն ԼՂՀ Մարտունիի շրջանում։ Տեղի է ունեցել 1992-ի փետրվարի 17-ին։ Ռազմական գործողությանը մասնակցել են Մարտունի քաղաքի, ճարտար. Գիշի. Սպիտակաշեն. Հաղորտի. Կաղարծի. Ննգի գյուղերի կամավորական ջոկատները. ԼՂՀ ԻՊՈՒ առաջին վաշտը (հրամանատար՝ Ա. Ղալյան) Ա «Արաբո» կամավորական ջոկատը (Մ. Եղիագրսղան)։ Գործողության նպատակն էր ճնշել հակառակորդի կրակակետերը, պաշտպանել շրջակա գյուղերը մշտական հարձակումներից ու գնդակոծությունից. ապահովել շրջանի ճանապարհային հաղորդակցության անվտանգությունը։ Դեռևս

1988- ին կամավորական ջոկատները. Բաքվի հայ ազգաբնակչության կոտորածին ի պատասխան, պատժիչ գործողություն էին իրականացրել Ղարադաղլու գյուղում տեղակայված հակառակորդի դեմ, որից հետո հակառակորդը համալրել էր տեղի կայազորը և սաստկացրել հարձակումներն ու գնդակոծությունները շրջակա գյուղերի վրա։ 1992-ի փետրվարի 16-ի գխեպ Մաշկապատի բարձունքից գործել են ԼՂՀ ԻՊՈԻ-ի մեկական ականանետ և ինքնաշեն թնդանոթ. Կաղարծիի բարձունքից՝ ՀՄՄ։ Լուսադեմին ԻՊՈՒ ջոկատները տարբեր կողմերից հարձակվել են գյուղի վրա։ Հակառակորդը կատաղի ղիմադրել է հատկապես դպրոցի շենքի շտաբում։ Ազատամարտիկները ճնշելով դիմադրության վերջին օղակները՝ թողնված միջանցքով դարս են մղել կայազորի մնացորդները և ազատագրել գյուղը։ Ռազմական գործողության ժամանակ թշնամուց առգրավվել է 70 միավոր զենք, մեծ քանակությամբ զինամթերք, սպանվել է և գերեվարվել 60-ից ավելի զինվոր։

Գործողության թեժ պահին Ամիրանլարի հենակետից հակառակորդի կազմավորումները հարձակվել են Մարտունի քաղաքի ուղդությամբ՝ նպատակ ունենալով շեղել ԻՊՌԻ հրամանատարության ուշադրությունը Ղարադաղլորից և կասեցնել հարձակումները, սակայն ԻՊՈՒ և կամավորական ջոկատները հաջողությամբ են իրականացրել Ղ.ա-ման գործողությունը։

Մ. Հարաթյունյան

ՂԱՐԱՄՅԱՆ Արշավիր Սոսենի քծ. 22.7.1965, գ. Ակնաղբյուր (ԼՂՀ Ասկերանի շրջան))։ ԼՂՀ Ա.Վ. Ղափբյան պբ գնդապետ (2000)։ Ավարտել է Երևանի պե

տական տնտեսագիտական ինստիտուտը (1994)։ 1984-87-ին ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերում։

1989- ին Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ. 1992-ի հունվար-սեպտեմբերին եղել է այդ ջոկատի հիմքի վրա ստեղծված վաշտի, 1992-94-ին՝ Ակնաղբյուրի և շրջակա գյուղերի առանձին վաշտերի հիմքի վրա կազմավորված գումարտակի հրամանատար։ 1996-97ին՝ ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար. 1997-99-ին՝ զորամասի հրամանատար.

1998- ից՝ ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար։

1989- 94-ին մասնակցել է Մարտունիի (Սոս, Մաճկալաշեն, Կաշմիր Շուկա), Շուշիի (Քարինտակ. Լիսագոշ, Բեոլաձոր. Զառսլու. Շուշի). Լաչինի («Մարդասիրական միջանցք», Սաֆյան, Փարաջան, Շռլան, Ֆինգա, Սափբաբ). Ասկերանի (Շոշ, Ասկերան. Խանաբադ, Խրամորթ), Մարտակերտի (Կիչան, Զլդշան, Ջանյաթաղ, Կուսապատ, հեռուստաաշտարակ. «Պուշկենյալ» բարձունք և այլն), Աղդամի (Ջինլի, Շահբուլաղ, Գիյասլի, Քենգեռլի, Գյուլիջա. Սումա, Շիխլյար և այլն), Քելբաջարի (Յանշրսղ, Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Աշադի Աբդուրահմանլու. Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար». «Արիության համար» մեդալներով. «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Ն. Սարամյան

ՂԱՐԱՄՅԱՆ Սոսեն Նիկոլայի քծ. 12.8.1933, գ. Ակնաղբյուր (ԼՂՀ Ասկերանի շրջան)). ազատամարտիկ։ 1951-54-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1992-98-ին՝ ՊԲ-ում։

1991- 94-ին Ակնաղբյուրի կամավորական ջոկատի, Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Շուշիի, Լաչինի, Կուբաթլոփ. Քելբաջափ. Աղդամի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համաշ», «Արիության համար» մեդալներով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Հ. Աբոսհամյսա

ՂԱՐԻԲՑԱՆ ԱրթՈՄ Վլադիմիրի ք16.12.1967, Ստեփանավան - 6.11.1992, Սշխավենդ գյուղի մոտ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), քանդակագործ, ազատամարտիկ. Շուշիի առանձնակի գուրհա-