Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերտի հարևանությամբ տեղակայված Մալիբեկլորի ռազմական հենակետը ոչնչացնելու և մայոսքաղարի անվտանգությունն ապահովելու նպատակով։

1988- ի սկգբներին Աժճ-ի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքների ճընշմամբ՝ նախագահ Ա. Մաթալիբովճ ստիպված է եղել մեծաքանակ ուժեր ու միջոցներ հանել ԼՂՀ-ի դեմ։ Ստեփանակերտը և հարակից բնակավայրերն անընդհատ հրթիռահրևտակոծրե են Շուշիի, Խոջալոփ, Ջանհասանի, Մալիբեկլուի ռազմական հենակետերից։ ԼՂՀ ԻՊՈՒ հայտնվել է ծանւ իրավիճակում։ Թիկունքի անվտանգության ապահովման և մայոսքաղաքն օրեցօր սեղմող Խե օղակը վերացնելու առաջին քայլերին՝ Ջամիլլուի և Կրկժանի ազատագրմանը, հաջորդել է Մալիբեկլուի սպառնափրի վերացումը։ Մափբեկլուն Ստեփանակերտ ներխուժելու և Մարտունի տանող ճանապարհը վերահսկելու ամենահարմար հենակետ էր։ Վտանգն ահագնացել էր հատկապես փետրվարի առաջին տասնօրյակում, երբ ադրբեջանական զինված կազմավորումները բոլու կողմերից հարձակվել են ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով։

Փետրվարի 9-ի ժամը 21-ին ԻՊՈՒ 1-ին վաշտը (հրամանատար Ա. Ղուլ/ամ) և ՀՀԴ կամավորական (հրամանատարներ՝ Պ. Ղևոնդյան և Վ. Ստեփանյան) ու «Արաբո» ջոկատները (հրամանատար՝ Մ. Խփսպարյան) տեղակայվել են ելման դիրքերում։ 1-ին վաշտը, ճակատային գրոհ ձեռնարկելով հակառակորդի հիմնական ղիրքերի ուղղությամբ, մտել է գյուղի կենտրոն։ Սակայն Վ. Ստեփանյանի ջոկատը, հանդիպելով ուժեղ դիմադրության, չի կարողացել շրջանցել հակառակուղին և ղիլքավորվել է թիկունքում։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով ադրբեջանցի բնակչությանը հեռանալու հնարավորություն է տրվել։ Ազատամարտիկները փետրվարի 10-ի առավոտյան վերսկսել են հարձակումը։ Նույն օրվա երեկոյան, նրանք հարվածներ են հասցրել նաև Ղուշչուլարում հապճեպ դիրքավորվող ադրբեջանցի զինյալներին։ Դեռես 1991-ի դեկտեմբերի 16-ին, Ասկերանի շրջանի Բերքաձոր բնակավայրի մոտ ընդհարման ժամանակ, ազատամարտիկները, հալածելով ադրբեջանցի զին)ալներին, մտել էին գյուղ՝ առանց այնտեղ հաստատվելու մտադրության։ Միայն 1992-ի փետրվարի 11-ին վնասազերծվել են Ներրին և Վերին Ղուշչուլար գյուղերի հենակետերը։ Եռօրյա մարտերի արղյունքում ազատագրվել է նաև Մալիբեկլուն։ Ստեփանակերտն ազատվել է շրջափակման շղթայի ևս մի օղակից։ Վերահաստատվել է Ստեփանակերտի և Մարտունիի շրջանի բնակավայրերի միջե հաղորդակցության ամենակարճ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ադրբեջանական զինված կազմավորումները ևս մի ուժեղ հարված են ստացել, վնասազերծվել է Ստեփանակերտը հրթիռահրետակոծու հակառակուղի կրակակետերից ևս մեկը։

Մ. Հարությունյան

ՄԱԿԱՐՅԱՆ Արմեն Վոլողյայի (20.10. 1972, Ձարենցավան - 8.8.1992, գ. Արծվաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում, ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ)), ազատամարտիկ։ 1992-ի հուլիսօզոստոսին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին։ Մ. և 11 ազատամարտիկներ, իրենց վրա վերցնելով հակառակորդի զրոհները, ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, խենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գրկ. Սոսպյան Հ., Տասներկու արծվային թռիչք, Ե., 1998։

ՄԱՂԱՎՈՒԶ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արեմուտք Թարթառ գետի աջ ափին՝ 700 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 6734 հա։ Բնակչությունը՝ 536 (2003)։ 2002-ից Մ-ի համայնքի կազմում է Քմքաձոր (մինչև 1992-ը՝ Մինգրելսկ) բնակավայրը։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (զոհված ազատամարտիկ Մ. Դանիելյանի անվան), ակումբ (զոհված ազատամարտիկ Վ. Ավանեսյանի անվան), բուժկետ (2)։ Գյուղում է Աուրբ Գևուգ եկեղեցին (XIX դ.), շրջակայքում՝ Թովսկասարի (VIII դ.), Անապատ (XII դ.), Երեք մանկունք (XVII դ.) վանքերը, Կաղանկատույք (VI դ.), Ջրաբերդ (VII դ.), Դաստակերտ, Խալվաթաշեն, Շինատեղ գյուղատեղիները։

1988- ի վերջին Մ-ում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989-ին՝ կամավոոոկան ջոկատ (հրամանատար՝ Գ. Բադալյան)։

ի ամռանը ջոկատը (հրամանատար՝ Վ.