Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գալստյան) գործել է Մարտակերտի շտաբի ղեկավարությամբ և մասնակցել է Մարտակերտի (Ումորդլու, Ջանյաթսպ, Թալիշ), Շահումյանի (Բուգլուխ, էլքեջ) շրջանների ազատագրական մարտերին։ 1991-ի աշնանից (շուրջ 7 ամիս) պաշտպանել է նորաստեղծ Քաջավան գյուղը։ Ջոկատը 1992-ից Քաջավանից տեղափոխվել է Մաղաղիս և մինչև հուլիսի 3-ը «Անկախության բանակի» (հրամանատար՝ Լ. Ազգալդյան) կազմում պաշտպանել Հակոբ Կամարի-Մաղավոպ ուղղությամբ դիրէնւը. հուլիսի 4-ին տեղափոխվել Դրմբոն։ Մասնակցել է Մադադիսի, Մեծշենի, Հակոբ Կամարիի, Մարսանգի հիղրոհանգույցի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մ-ից զոհվել է 14 ազատամարտիկ։

Գ. Բադալյան

ՄԱՃԿԱԼԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 24 կմ հարավ-արեմուտք Ամարաս գետի ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 943 հա։ Բնակչությունը՝ 552 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, ակումբ, բուժկետ։ Մ-ի շրջակայքում պահպանվել են Ամարաս գյուղաքաղաքի ավերակները (II դ.)։ Մ-ից 3 կմ հարավ գտնվում են Ամարասի վանքը (IV դ.), Ղազալի խաչքարը (IX դ.)։

1988- ին Մ-ում ստեղծվել է կամավորական ջոկատ, ուը 1992-ին ներառվել է Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակի մեջ և մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (տես նաև Մաճկալաշենի ինքնապաշտպանության 1992)։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Մ-ից հրամանատարներ են եղել Ա. Ավետիսյանը, Ա. Մելքումյանը, Ն. Հարությունյանը, Կ. Ավետիսյանը, Վ. Ծատրյանը, Գ. Կարապետյանը, Լ. Ավանեսյանը, Կ. Խաչատրյանը։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Գ. Կարապետյանը, հետմահու՝ Կ. Ավետիսյանը, Ա. Մելքումյանը, Ն. Հարությունյանը, 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լ. Ավանեսյանը, հետմահու՝ Ա. Ավետիսյանը, Ա. Ծատրյանը։ Գյուղից զոհվել է 27 ազատամարտիկ։

Կ. Խաչատրյան

ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1992, սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան ուժզին հրետակոծությունից հետո հակառակորդը տասնյակից ավերի հրասայլերի և զոոհատեխնիկայի ուղեկցությամբ մտել է գյուղի տարածք, ձգտել՝ ճեղքել պաշտպանությունը։ Համառ մարտերից հետո ինքնապաշտպանության ուժերին (Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին ստոոոբաժանումներ և Մաճկալաշենի մոտոհրաշպային գումարտակ) հաջողվել է կասեցնել թվաքանակով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի առաջխաղացումը։ Ադրբեջանցի զիՕյալները նահանջել են՝ մարտադաշտում թողնելով խփված 1 հրասայլ, 1 ՀՄՄ և տասնյակ սպանվածներ։ Ինքնապաշտպանության ուժերը վերահսկողության տակ են պահել Մաճկալաշեն գյուղը և նրա հարավարևմտյան տարածքը։ Մաճկալաշենի մարտերի հաղթական ելքը, հայ մարտիկների խիզախության և ափության օրինակ լինելով, ցույց է տվել նաև ստորաբաժանումները նախապատարստելու և մարտը հմտորեն ղեկավարելու՝ հրամանատարների ու շտաբների բարձւ կարողությունը։

Ինքնապաշտպանությանը մասնակցել են Մաճկալաշենի մոտոհրաձգային գումարտակը (հրամանատար՝ Ա. Մելքումյան), Արաի, Մարտունիի, ճարտարի և Ակնաղբյուրի կամավորական կազմավորումները։

Ս. Հասոսթյան

ՄԱՃԿԱԼԱՇԵՆԻ ՄՈՏՈՀՐԱԶԳԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանում։ Կագմավորվել է 1992-ի մայիսին՝ Մարտունիի շրջանի Մաճկալաշեն, Արա, Հերհեր, Ծովատեղ, Մսմնա գյուղերի միացյալ վաշտերի և Քերթ. Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերի կամավորական ջոկատների հիմրի վրա։

1991- 94-ին գումարտակը կամ նրա առանձին ստորաբաժանումներ մասնակցել են Մաճկալաշենի ինքնապաշտպանությանը, Մարտունիի (Ամարասի հովիտ, Վերին Դիվանլար, Գեուգավան, Խազազասար), Աղդամի (Մարզիփ, Աղդամ), Ֆիզուփի (Ներրին Ղիվանլար, Յաղլավենդ, Ներրին Վեյսալու), Մարտակերտի («Պուշկենյալ» բարձունք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Մելքումյանը, Մ. Գասպարյանը, Ն. Հարությունյանը, Կ. Ավետիսյանը (բոլուը հետմահու պարգևատրվել են ԼՂՀ «Մարտական խաչ» 1- ին աստիճանի շքանշանով)։ Գումարտակից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքա-