Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ը, իսկ 1992-ի սեպտեմբերից ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել տաւբեր բնակավայրերի ազատագրական մարտերին։ Աից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Գ. Ավանեսյանը, Ա. Մնացականյանը, զոհվել է 16 ազատամարտիկ։

ԱԶՈՅԱՆ Բասենցի Բաղդասարի )ծ. 30.11. 1947, գ. Վաղորդի (այժմ՝ Վաղատին՝ ՀՀ Սյունիքի մարզումվ. դիվանագետ։ ՀՀ բանակի գեներալ-մայու (2002)։ Հ. Բ. Ազոյանի երլբայրը։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1970), Մինսկի հակահետախուզական բարձրազույն դասընթացները (1971), Մոսկվայի հետախուզական ինստիտուտը (1978), 1998 և 2000-ին եղել է Ջ. Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների Եվրոպական կենտրոնի (Գերմանիա), 2002-ին՝ Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Զ. Քենեդիի անվան կառավարման քոլեջի դասընթացների ունկնդիր։ 1970-72-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ 1973-80-ին աշխատել է ԽՄՀՄ հետախուզության համակարգում, 1980-83-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ԽՄՀՄ դեսպանության կցորդ, 1983-86-ին՝ Աֆղանստանում՝ փոխհյուպատոս։ 1992-95-ին՝ ՀՀ ԱԱ հետախուզության գլխավոր վարչության ղեկավար, 1995-ից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 1992-94-ին առաջադրանքներ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով, ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։

Տ. Խաչատղան

ԱԶՈՅԱՆ Հովիկ Բաղդասարի քծ. 4.8.1944, գ. Վաղորդի (այժմ՝ Վաղատին՝ ՀՀ Սյունիքի մարզում)ի ՀՀ բանակի գնդապետ (2003)։ Բ. Բ. Ազոյանի եղբայրը։ 1964-67-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի երկամյա (1970) և ՊՆ բարձրագույն սպայական (1994) դասընթացները։ 1989-92-ին՝ «Սիսական» կամավորական ջոկատի, 1992-93-ին՝ մոտոհրաձգային զումարտակի, 1993-2003-ին՝ մոտոհրաձգային գնդի հիմնադիր-հրամանատար։

1988-94-ին մասնակցել է Աիսիանի շրջանի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի. Կուբաթլոփ, Ջաբրայիլի, Ֆիզուփի, Քելբաջարի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ ՀՀ Աժ պատգամավոր (2003-ից)։

Հ. Խաչատղան

Ա1ԺԱՅԱՆ Իվան Հայրապետի (27.12.1931. գ Ջրաղացներ (ԼՂՀ Ասկերանի շրջան) - 3.7.1998, գ. Ավետարանոց (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ֆիզիկոս։ ԽՄՀՄ ժողովրդական ուսուցիչ (1984)։ Ղարաբադյան շարժման գործիչ։ ԼՂԻՄ Ազգային խո։հպի և «Կռունկկոմիտեի անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական (1953) և Բաքվի պետական մանկավարժական (1957) ինստիտուտները։ 1953-ից աշխատել է ԼՂԻՄ-ի դպրոցներում։

1987-ին Կ. Դանիելյանի, Ա. Առուշանյանի և ուրիշների հետ Ասկերանում կազմակերպել է հանրահավաքներ, ստորագրահավաք։ 1988-ին ԼՂԻՄ-ի պատվիրակության կազմում (Ռ. Քոչարյան. Մ. Միրզայան և ուրիշներ) հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Ե. Լիգաչովի հետ։ Մասնակցել է ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ նիստի (1.12.1989) աշխատանքներն։ Ուսուցիչներ և բարձրագույն կրթության աշխատողներ համագումարում (Մոսկվա, 1989) տարածել է Արցախի պատմության, ժողովրդագրության մասին տեղեկատվական նյութեր։

Հեղինակ է «Լույսի տաճարում» (Ս., 1991) և Ասկերանի շրջանի Ավետարանոցի ենթաշրջանի զոհված ազատամարտիկներին նվիրված «Ընդմիշտ մեզ հետ» (Մ., 1995) գրքույկների։ Կրթու թյան և մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ է տպագրել ԼՂ, ՀՀ և միութենական մամուլում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ Ավետարանոցի միջնակարգ դպրոցը կոչվել է Ա-ի անունով, այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին։ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպուտի նախարարությունը սահմանել է «Իվան Աթայան» հուշամեդալը։

Գտկ. Զիլֆուղաոյան Մ., ժողովպ/ւ ուսացիչը, Ե., 2000։ ՀարությաԱյաԱ 0., ժողովդական ուսացիչը, Ե., 2001։

Կ. Աթայան