Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

11ԹԱԶԱՆՅԱՆ Վասիլի Աբգարի (ծ. 5.1.1950, Ստեփանակերտ), պետական, քաղաքական գործիչ։ «Կռունկի» և Տնօր-ենների խանդի անդամ։ Ավարտել է Սարատարի տնտեսագիտական ինստիտուտը (1973)։ 1973-92-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ մարզգործկոմում, 1988-93-ին՝ ԼՂՀ էկոնոմիկայի պետկոմի նախագահ, 1993-95-ին՝ ԼՂՀ ԳԽ նախագահի խորհրդական, 1995-97-ին՝ ԼՂՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, 1997-98-ին՝ ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար. 1998-2000-ին՝ Ստեփանակերտի քաղաքային կոմունալ տնտեսության փոխտնօրեն, տնօրեն, քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար. 2000-ից՝ Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայի տնօրեն։

ԼՂՀ Աժ պատգամավոր (1991-ից). Աժ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (2000-ից)։

Ն. Սաոական

ԱԼԱՇԿԵՐՏ. գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 115 կմ հարավ-արևելք Ողջի գետի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 142 (2003)։ Զբաղվում են բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել՝ 1997-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ԱԼԱՇԿԵՐՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին. Հրազդանում։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Եարսխ), Տավուշի (Այգեպար), Նոյեմբերյանի (Ոսկեպար) և ԼՂՀ Մարտակերտի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների և Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հրամանատար՝ Ա. Հարությունյան։ Ջոկատից զոհվել է ւ ազատամարտիկ։

«ԱԼԱՇԿԵՐՏ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին, Արտաշատում։ 1990-93-ին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են ՀՀ Արարատի (Եարսխ), Կապանի (Կապան, Դավիթ Բեկ), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ), Լաչինի (Ղոչազ), Շուշիի (Քարինտակ), Մարտակերտի (Հակոբ Կամափ. Չլդրան, Դրմբոն), Ֆիզուլիի (Մեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ն. Հակոբյան։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Ալբերտ Արամի (16.9.1963, գ. Շահումյան (ԱՀ Դաշքեսանի շրջան) - 10.1.1994, Հադրութի ազատամարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ 1981-83-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈԽում։ 1990-94-ին Հրազդանի ՀՀԴ կամավորական ջոկատի և Շուշիի առանձնակի գումարտակի (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ). Վարդենիսի. Նոյեմբերյանի, ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի (Փառովս, Խոջալու), Մարտակերտի (Կիչան, Մփարվենդ, Մարտակերտ). Շուշիի. Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Մալիբեկլորի կրակակետերի ճնշման գործողություններին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Հրազդան քաղաքում, որտեղ տեղադրված է նրա հիշատակը հավերժացնող հուշաղբյուր։

2000-ին նկարահանվել է «Խոնարհ հերոսներ» շարքի՝ Ա-ին նվիրված «Հրազդանի Աբո» փաստագրական ֆիլմը (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ա. Թադերայան)։

ԱԼԱՎԵՐԴՑՄԿ Լարիսա Ասատուրի (ծ. 21.9. 1943. Բաքու), հասարակական գործիչ. Ղարաբաղյան հիմնահարցերի ուսումնասիրության բնագավառի փորձագետ։ Ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը (1966)։ 1968-ից ապրում է ՀՀ-ում։ 1968-91-ին ՀԽՍՀ տարբեր գիտահետազոտական ինստիտուտների. Կենտրոնական վիճակագրական վարչության հաշվողական կենտրոնի