Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՊՇ Ավետսսրանոցի գումարտակի (դասակի, ապա՝ վաշտի, տանկային մարտկոցի հրամանատար) կազմելում մասնակցել է Ասկերանի (Խոջալու, Մալիբեկլու), Շոաիի (Քարինտակ, Ջամիլլու), Մարտակերտի (Ախավենդ, Մաղավուզ, Չլդրան) շրջանների ինքնարդաշտպանական և ազատագրական մարտերին։ Մ. իրփելէ 7 տանկ, 5 ՀՄՄ, հետևակի 1 մեքենա, «Գոսդ» կայանք և այլն։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Թաղված է Ջոսղացներում։

ՄԱՐԳԻՍ, զյաղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հյուսիսարևմուտք Հոչանց գետի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 31 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է 1991-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փաիատականներով։

ՄԱՐԳՈՒՇԱՎԱՆ, տես Լենինավան։ ՄԱՐԴԱՆՑԱՆ Ռեմիկ Սուրենխ 16.2.1955, գ. Գանձաքար (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) - 11.10.2000, Սիսիան-Գուիս ճանապարհին (ավտովթարից)), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գնդապետ (1993)։ Ավարտել է Նովոսիբիրսկի (ՌԴ) բարձրագույն ռազմական ոաումնարանը (1978) և Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան (1988)։ 1973-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում (դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար)։ 1992-ի մայիսից ծառայել է ՀՀ բանակում. 1992-ի մայիս-հուլիսին՝ «Հատուկ գնդի» հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար, հուլիս-օգոստոսին՝ դեսանտագրոհային գնդի, 1992-ի օգոստոսից 1993-ի մայիսին՝ 5-րդ բւիգադի, 1993-94-ին՝ Լ4տ բւիգադի հրամանատար, 1999-ին զորացրվել է պահեստազու, 1999-ի ապրիլից 2000-ի մայիսին՝ ՊՆ մարտական պատրաստականության վարչության բաժնի պետ, 2000-ի մայիսից՝ Ի1° զորամիավորան հրամանատարի տեղակալ։ 1992-94-ին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի, Քելբաջարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք») ու Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլորի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) շքանշաններով։ Թաղված է Եռաբլուրում։

Թ. ՓաՀեմուզյան

ՄԱՐԻԱՄԱՑՌՐ, Մա մ և դա ձ ու, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 14 կմ հյուսիս։ Տարածքը՝ 253 հա։ Բնակչությունը՝ 247 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված ազատամարտիկ Ն. Սայիյանի անունով), մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում է Ս. Մինաս (XVII դ.) կիսաքանդ եկեղեցին, շրջակայքում՝ Կաքավավանրի (\Ղ1-Ճ111 դդ.), գյուղատեդիների ավերակներ և այլն։

1989-ի վերջին Մ ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Բ. Ղազսսյան)։ Սկզբնական փուլում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն և կազմակերպվել գյուղատնտեսական աշխատանքները։ 1990-ից ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ մասնակցել են շրջանի Հողեր, Տողի ենթաշրջանի գյուղեփ, Մարտակերտի (Կիչան, Առաջաձու, “Կմբոն և այլն) և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մ-ից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ն. Սայիյանը, զոհվել 9 ազատամարտիկ։

Գյուղում կանգնեցված է (2003) զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։

Լ. Բաբայան

«ՄԱՐՏԱԿԱՆ 1սԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ ԼՂՀ. պետական պարգև։ Շնուհվում է. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներին և սպաներին՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և ափության համար, բ. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ավագ հրամանատարներին՝ մարտական գործողություններ վարելու ընթացքում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար։ Պարգևատրվել է 197 մարդ (125.2004)։

«ՄԱՐՏԱԿԱՆ իյԱՁ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆ ԼՂՀ, պետական պարգև։ Շնուհվում է. ա. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մարտիկներին և սպաներին՝ մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, բ. ԼՂՀ ներրին գործերի նախարարության և ազգային անվտանգության վարչության շարքայիններին և կրտսեր սպաներին՝ ներրին կարգ ու կանոնի պահպանման գործում ցուցաբերած անձնական ափության համար։ Պարգևատրմեր է 705 մարդ (15.2004)։