Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ ԼՂՀ. պետական պարգև։ Սահմանվել է ԼՂՀ Աժ ի 1992րի նոյեմբեՐԻ 26-ի ոաշմամբ։ Պարգևատրվում են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժեփ. ներքին գործերի նախաոյյրության. Ազգային անվտանգության պետական վարչության ծառայողները, ինչպես նաև մարտական առաջաղրանքների հաջող կատարմանը, զուքերի մարտական պատրաստվածությանը նպաստող, սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած անձինք։ Պարգևատրվել է 432 մսող (2003)։

«ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼ ՀՀ, պետական պարգև։ Սահմանվել է ՀՀ նախագահի 1993-ի հուլիսի 26-ի ոաշմամբ։ Շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրսատվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։ Պարգևատրվում են ՀՀ զինծառայողները, ինչպես նաև այլ անձինք։ Պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և պետական վարչությունների կողմից։ Մեդալը կրում են կրծրի ձախ կողմում՝ «Արիություն» մեդալից հետո։ ՄԱՐՏԱԿԵՐՏ. քաղաք, ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի կենտրոնը՝ Ստեփանակերտից 75 կմ հյուսիս՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջ կողմում՝ 450 մ բարձրության վրա։ Մ-ի համայնքի կազմում ներառվել են նաև Հայկաջուր, Ջոսբերդ, Մարալյան Սարով, Լևոնարխ գյուղերը։ Վարչական տարածքը՝ 4600 հա։ Անվանումը Մատուռակերտի հնչյունափոխված ձևն է։ Մ. հիմնադրել են Կուսապատ, Մոխրաթաղ, Գյուլաթաղ (Վարդաձոր) մոտակա գյուղերից տեղափոխված բնակիչները։ Մինչև 1992-ը (բռնագաղթը) Մ. իր մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 Զոհված ազատամարտիկների հուշահամալիրը Մարտակերտ քաղաքում (ճարտարապետ՝ Ա. Մամունց) հզ. բնակիչ (2002-ին՝ 4469)։ 1988-ին Մ. ուներ միջնակարգ (2), գիշերօթիկ (1), երաժշտական յոթնամյա (1) և սպորտային (1) դպրոցներ, մարզահրապարակ, մանկապարտեզ (5), հիվանդանոց, մշակույթի տուն, կինոկետ, կապի բաժանմունք, շինանյութերի կոմբինատ, յուղի-պանփ, խաղողի նախնական վերամշակման գործարաններ և այլն։ Մ-ի խաղողագործական տնտեսությունը տարեկան արտադրել է շուրջ 20-25 հզ. 5 խաղող, 1800 տ կաթ. 2000 .V հացահատիկ (1987)։

2003-ին Մ-ում գործել են միջնակարգ (2), սպորտային (1) և երաժշտական (1) դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց. «Ալրաղաց» ձեռնարկությունը և այլն։

Շարժման սկգբին Մ-ի հիմնարկ-ձեռնափությունների աշխատողները կազմակերպել են բողոքի ցույցեր, ստորագոսհավաք և այլն։ Շրջանի տարածքը պաշտպանելու համար ստեղծվել են աշխարհազորայինների շտաբ (ընդհանուր համակարգող՝ Վ. Բեգլարյան, շտաբի պետ՝ Վ. Խոնդկարյան), ինքնապաշտպանական երեք զինված ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Բաղդասարյան. Ա. Նավթալյան. Վ. Մինասյան)։ Մ-ում և նաև շրջանում կազմավորված ինքնապաշտպանական բոլոր ջոկատների մարտական գործողությունները համակարգող շտաբը (համընդհանուր ղեկավար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Հ. Բաղմանյան)։ 1988-92-ին Մ-ի և Հայաստանի կամավորական ջոկատները. ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը մարտեր են մղել հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ 4-րդ բանակի աջակցությամբ հակառակորդն սկսել է լայնածավալ մարտական գործողություններ և գրավել Մ.։ Մարտակերտի. Կենտրոնական. Ասկերանի, Մարտունիի ՊՇ-ները, 5-րդ կամավորական բրիգադը (հրամանատար՝ Մ. Գրիգորյան) և ՀՀ կամավորական ջոկատները 1993-ի հունիսի 12-ին ձեռնարկել են Մ-ի