Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջանի բնակավայրերի ազատագրման խոշորամասշտաբ ռազմական գործողություն Ա 1993-ի հունիսի 28-ին ազատագրել են քաղաքը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 5, «Մարտական խաչ» 2րդ աստիճանի շքանշանով՝ 40 ազատամարտիկ։ Զոհվել է 134 ազատամարտիկ (տես նաև Մառակհոի ազատագոհսմ ռազմական գածողաթյուճ).

Վ. Խոնդկսպան, Հ. Մանուկյան

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1993. տեղի է ունեցել հունիսի 26-27-ին։ Քելբաջարի ռազմական գործողությունից հետո, երբ ջախջախվել է ադրբեջանական զինուժի Լաչին-քելբաջարյան խմբավորումը. ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ է եղել Մ.ա.ռ.գ-յան մշակմանն ու նախապատրաստմանը։ Կարճ ժամանակամիջոցում իրականացվել է ուժերի և միջոցների վերախմբավորում։ Հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով պլանավորվել է մի քանի ուղղություններով հարձակողական գործողություններ ձեռնարկել միաժամանակ։ Մաոտակերտ քաղաքի մոտ կենտրոնացվել են Մարտակերփ. Ասկերանի, Մարտունիի. Շուշիի ՊՇ-ներից ընտրված հարվածային մի քանի ստորաբաժանումներ, կենտրոնական ուղղության զորամասեր և ՀՀ մի շրսրք կամավորական ջոկատներ։

Հունիսի 2-րդ կեսին հաջողությամբ իրականացնելով մարտական խնդիրները՝ հայկական ուժերը գրավել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարևելյան հատվածում գործող ղարաբադյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով. Խրամորթ և Փափոսվենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տևական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլիլիափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։

Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ և. հունիսի 28-ին ազատագրելով քաղաքը, անցել են գերիշխող բարձունքների ու հիմնական ճանապարհների պաշտպանությանը և հարակից բնակավայրերի ազատագրմանը։

Ս. Հասոսթյան

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ, վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում։ Կազմվել է 1991-ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930ին) հիմրի վրա։ Հյուսիսում սահմանակից է Շահումյանի շրջանին. արևմուտքում՝ Քարվաճառի ենթաշրջանին. հարավում՝ Ասկերանի. հարավ արևելքում՝ Աղդամի. արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Տարածքը՝ 1.7 հզ. կմ1։ Բնակչությունը՝ 19.5 հզ. (2003)։ անի 43 հաաաաաաաաաաաա մայնք. 46 բնակավայր, որոնցից 5-ը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ. 11-ը ռազմական գործողություններից հետո բնակեցված չեն։ Շրջկենտրոնը Մարտակերտ քաղաքն է։ Մ. շ. տարածքը