Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հունի պատնեշման միջոցով ստեղծվել է Սարսանգի ջրամբարը, ուը կարգավորում է նար ստուին հոսանքի ռեժիմը, ջրերն օգտագործվում են Սարսանգի հէկի գործադրման համաշ։ Շրջանի հյուսիսային մասով հրաող ԿՈՄ գետի Ինջու վտակի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Կլիման չու մերձարեադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,7°C է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը՝ 0-1°C, հուլիսին՝ 21,4°<1։ Ցածոսդիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -16°C, միջին լեռնայինում՝ -20° Շ, բարձղեռնայինում՝ -23°C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածոսդիր և նախալեռնային վայրերում 40°C է, լեռնայինում՝ մինչև 35°C։ Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է։

Տարածքում կան շուրջ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (Ճ111դ.), Երեք մանկունք (XVII), Եղիշե առաքյալի (Ճ11-Ճ111), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (IX դ.), Խոխանբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։ Գանձասարի վանքը XIII-XIX դդ. եղել է Արցախի կրոնական, քաղաքական, մշակութային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը։

Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Գործում են Սարսանգի հէկը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետսղուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները։

2002- 03 ուսումնական տարում գործել է հանրակրթական 36 (29 միջնակարգ, 3 ութամյա, 4 տարրական) ղպրոց։ Մարտակերտում է կենտրոնական շրջանային հիվանդանոցը, շրջանում գործում են գյուղական 3 հիվանդանոց, բժշկական 2 ամբուլատուիա և 35 բուժկետ։ Մշակութային օջախներ են գործում 37 գյուղական համայնքներում։

Մինչև ՊԲ կազմավորումը շրջանի հայկական գրեթե բոլու գյուղերում ստեղծվել են 50-ից ավելի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատներ, որոնք ծանւ ու տևական մարտեր են մղել հակառակորդի դեմ, ինչպես նաև մասնակցել Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։

1988- ի ապրիլ-մայիսին իրականացնելով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, հուլիսօգոստոսին՝ Շահումյանի շրջանի հայաթափման ծրագիրը Ադրբեջանը մտադխ էր փախստականների մուտքով ապակայունացնել ԷՂԻՄ ներքին կացությունը, կասկածի տակ դնել հայ բնակչության գոյատևման հեռանկարը, արագացնել նրա տեղահանման գործընթացը։ 1992-ի ամռանն արդեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցել էին լայնամասշտաբ հարձակման։ Հակառակորդը գործողության մեջ և դրել նաև Կիրովաբադում տեղակայված նախկին խորհրդային 4-րդ բանակի ուժերը։ Մոտավոր հաշվումներով մարտական գործողություններին մասնակցել են 150 միավոր զրահատեխնիկա, տասնյակ հազարների հասնող հետևակ։

Իրավիձակը չափից ավելի ծանր և նաև