կայքում՝ Օխտը դռնի վանքը (VI-VII դդ.), «Քարաղբյուփ» մոտ՝ «Սոսը Հանես» աըավայրը։
1989- ին գյուղում կազմավորվել են «Վրեժ» հայդուկային և կամավորական ջոկատներ։ Մում է կազմվել Տորի ազատագոԽն պլանը՝ II. Տեր-ԹադԱրայանխ գլխավորությամբ։ 1991-ին Մ-ի ջոկատները պաշտպանել են ԽծաբեոլԽանձաձոր և Տող-Ֆիզուլի ուղղությունների դիրքերը, մասնակցել Տողի ազատագրմանը, Հադրութի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին և տարբեր ռազմական գործողությունների։ Մ-ից զոհվել է 6 ազատամարտիկ։
է. Բալայան
ՄՈՇԱԹԱՂ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 36 կմ հյուսիս-արևելք Աղավնո գետի վերին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 242 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։ Գյուղից 2 կմ արևելք գտնվում է Վարազգոմի գմբեթավոր երկխորան եկեղեցին (VII դ.)։
Ազատագրվել է 1992-ի մայիսի 19-ին. բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
ՄՈՇԽՄՀԱՏ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում" շրջկենտրոնից 60 կմ հարավ՝ 1500 մ բարձոս-
թյան վրա։ Տարածքը՝ 465 հա։ Բնակչությունը՝ 80 (2003)։ Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց։
Գյուղում կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Ղհոնդիկ վանքը 11 դդ.)։
Մ-ի ազատամարտիկները ներառվել են II»կհրամի պաշտպանական շոջանի զորամիավորումների կազմերում և մասնակցել ԼՂՀ տարբեր շրջանների ազատագրական մարտերին։ Մ-ից զոհվել է 10 ազատամարտիկ։
Ս. Սաֆաղամ
«ՄՈՍԵՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Մոսեսգեղում (այժմ՝ ՀՀ Տավուշի
մարզում)։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին մասնակցել է Տավուշի (Մոսեսգեղ, Այգեոլար. Չորաթան) շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Լ. Արդերյանը, Դ. Պարղյանը, Գ. Բադայանը, է. Ասրյանը, Ս. Մարտիասյանը, Հ. Գալստյանը, Վ. Արդերյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։ ՄՈՍԻՅԱՆ Մեարժան Արմենի (7.9.1965, ք. Մարտունի (ԼՂՀ) 23.8.1993, Մարգիլի-Կորոսպատկինո տեղամաս (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1990)։ 1983-85-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1988)։ 1988-
1989- ին աշխատել է Մարտունիի շրջանային «Ամարաս» թերթում, կոմերիտմիության շրջանային կոմիտեում։
1992-93-ին Մարտունիի ՊՇ-ի կազմում (մոտոհրաձգային գումարտակի հրամանատար) մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական, Աղդամի. Ֆիզուլիի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Մ-ի անունով է կոչվել Մարտունի քաղաքի փողոցներից մեկը։ Թաղված է Մարտունիում։
Ա. Շահբազյան
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ, տեղի է ունեցել 1990-ի սեպտեմբերի 9-29-ին, Մոսկվայում։ Հայտարարել էին Զ. Բալայանը («Մոսկվա» հյուրանոցի իր համարում), վ. Համբադամյա(տ, Սոս Ասդսյանը, Սեմյոն Բաբա/ահը, Վ. Գփգոյանը: Նրանց հետևել են ուրիշները՝ Երևանում, Ստեփանակերտում, գիտնականներ՝ Ուգբեկստանում (Ս. Շարաֆուտդինովը), Տաջիկստանում (Ռ. Շուքուրովը) և այլուր։ Հացադուլավորները բողոքել են «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գուբաչովի անգործունեության» դեմ և պահանջել «վերականգնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները»։ Հացադուլը ցնցող ալիք է բարձրացրել ՀՀ, Արցախի և Սփյուռքի ողջ հայության շրջանում։ Հայկական, ռուսական և արտասահմանյան մամուլում ելույթներով հանդես են եկել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ, հայ և ռուս մտավորականներ։ Հացադուլավորներին այցելել են ՀՀ ղեկավարությունը, Ամենայն հայոց կա