Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Եռաբլո լրում։

Գրկ. Ս ոսպ յան Հ., Տասներկու արծվային թոիչք, Ե., 1998։

Հ. Խաչատրյան

ՄՆԱՑԱԿԱՆՑԱՆ Քաջիկ Նիկոլայի 119.12. 1939, գ. Տաթև (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 16.3.2004, Երևան), ճարտարագետ, ՀՀ-ում ավիացիայի կազմակերպիչներից։ ՀՀ բանակի գնդապետ (1996)։ Ավարտել է Կուրսկի մարզի Ռիլսկի (Ռուսաստան) ռազմաավիացիոն տեխնիկական ուսումնարանը (1961), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռակա բաժինը (1968), ԽՄԿԿ Կենտկոմին կից Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1970), Լենինգոսղի ավիացիոն ակադեմիայի օդային տրանսպորտի կառավարման բաժինը (1980)։ 1958-61-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1968-94-ին աշխատել է «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում՝ որպես ճարտարագետ, ծառայության պետ, ավիամիավորման հրամանատարի 1-ին տեղակալ, գլխավոր տնօրեն,

1992- 96-ին՝ տեխնիկական ապահովման հենակետի հրամանատար, 1996-2004-ին՝ ՊՆ ավիացիայի վարչության պետ, օդուժի հրամանատար Մ. մասնակցել է Գոփսի, Կապանի, Բեոլի, Ստեփանավանի. Մեղրիի օդանավակայանների հիմնադրման աշխատանքներին։ 1990-94-ին Մ. ապահովել է Հայաստան-ԼՂՀ անխափան օդային կապը, Արցախ առաքել սննդամթերք, կազմակերպել կամավորական ջոկատների, Արցախից՝ վիրավոր ազատամարտիկների, բռնագադթածների տեղափոխման աշխատանքները։

Հ. Խաչատրյան

ՄՇԵՆԻ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 32 կմ հյուսիս-արևելք Հոչանց գետի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 157 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Ենթադրվում է. որ գյուղի արևելյան թաղամասում է գտնվել Քաշաթաղ միջնադարյան ամացը, որի անունով էլ կոչվել է շրջակա գավառը, նաև ԼՂՀ Քաշաթաղի շրջանը։

Ազատագրվել է 1993-ի մարտի վերջին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՄՈԽՐԱԹԱՂ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 8 կմ արևմուտք Թարթառ գետի միջին հոսանքում՝ 540 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3462 հա։ Բնակչությունը՝ 378(2003) ։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք, կինոկետ, բուժկետ և այլն։

Գյուղում պահպանվել է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում՝ Խաչ Խառատի (XIII դ.) և Ինն Մաս կամ Անապատ եկեղեցիների, «Սահար օրիորդ» մատուռի, Մելիք-Իսրայելյանների ապարանրի ավերակները։

1989- ին Մ-ում կագմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Վ. Բալայան, Գ. Պողոսյան), ուը մասնակցել է գյուղի, Մարտակերտի (Ձայլու, Կիչան, Մարաղա, Վաղահաս և այլն), Շահումյանի (Բուզլուխ. Մանաշիդ, Կարաչինար, էլքեջ և այլն), Հադրութի (Տող, Ծամձու և այլն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մ-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Բալայանը (հետմահու)։ Զոհվել է 11 ազատամարտիկ։

Հ. Մանուկյան

ՄՈւսՐԵՆԵՍ. գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 28 կմ հյուսիս-արևմուտք 800 մ բարձրությանվոս։ Տարածքը՝ 1059 հա։ Բնակչությունը՝ 200 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպրոց, ակումբ, գոսդարան, բուժկետ։ Մ-ում են Ս. Սարգիս եկեղեցին, «Խաչեր» տեղամասը (ուտեդից գտնվել է 15 խաչքար), շրջա-