Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Ընթերցողի դատին է ներկայացվում մեր իրականության մեջ նախադեպը չունեցող «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-94» հանրագիտարանը։ Այն կոչված է ներկայացնելու Ղարաբաղյան պատերազմն իր ամբողջական պատկերով՝ ճշմարտացի վավերականությամբ ու անաչառ շարադրանքով։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ղարաբաղյան շարժումն սկսվել է ընդամենը 1988-ի փետրվարին՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի հայտնի որոշումով։ Բայց բոլորովին այդպես չէ։ Այն, հիրավի, լինելով համաժողովրդական զարթոնքի հուժկու սկիզբը՝ շարունակությունն է ազգային ինքնագիտակցության խորացման ու քաղաքական պայքարի տասնամյակների տարեգրության։ Իսկ եթե փորձենք մի փոքր ավելի հետ գնալ հայոց պատմության հոլովույթի ընթացքով, ապա դժվար չէ տեսնել, որ Ղարաբաղյան շարժումը 451-ի Ավարայրի ճակատամարտից սկիզբ առած հայոց պայքարի նորօրյա դրսևորումներից է։ Ավարայրը հայ ժողովրդի անօրինակ սխրանքի ու հերոսության փառավոր էջերից է՝ իր հայտնի «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» պատգամով։ Շուրջ 15 դար Եղիշեի այս պատգամն իր մեջ անթեղած հայ ժողովուրդն ստիպված էր դարձյալ զենքի դիմել՝ իր բնօրրանում արժանապատիվ ապրելու իրավունքը վերահաստատելու համար։

Ղարաբաղյան ազատագրական պատերազմը կարելի է պայմանականորեն բաժանել երկու փուլի՝ 1988-94-ի բուն պատերազմ և դրան հաջորդած ու մինչև օու ձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքար՝ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու նպատակով։

Իր Ղարաբաղյան հատվածի շուրջ համախմբված հայ ժողովուրդը բազմաթիվ զոհերի ու զրկանքների գնով հաղթեց իր ազատությանն ու անկախությանը սպառնացող ադրբեջանական պետական մեքենային։ Նրա ամեն մի հաղթանակի՝ լինի դա մեծ, թե փոքր, մղիչ ուժը եղել է իմացյալ մահով անմահանալու պատրաստականությունը։ Եվ ամենակարևորը՝ այդ գիտակցությամբ առաջնորդվել են ժողովրդի բոլոր շերտերը՝ պատերազմին զինվորագրված ազատամարտիկներն ու զինվորականները, օդաչուներն ու զինագործները, ուսանողները, կանայք, գրողներ ու լրագրողներ,