Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջին պայմանագրային գումարտակները, ռանք մասնակցել են Լաչինի, Մարտակերտի, Քելբաջափ, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ.Նալղոանյանը, Գ. Մափկյանը, Ա. Փայտյանը։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Գ. Մարիկյան

«ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ», «ՆԱՈՒՄ», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ՀՀ երիտասարդական կազմակերպություն։ Ստեղծել են Երևանի պետական համալսարանի ուսանողները 1990-ին՝ ընդգրկելով նաև Երևանի տարբեր բուհերի ուսանողներին։ ՀՀԴ ուսանողական երիտասարդական ընդհանուր կառույցի շրջանակում 1994-ից անդամակցում է Սոցիափստական ինտերնացիոնալի երիտասարդական թևին։ ՀՀ ոարսնող-երիտասարդության քաղաքական դաշտի, երիտասարդական կառույցների հիմնադիրներից է։ 1990-94-ին ուսանողական առանձին, «եղնիկներ» պարտիզանական ջոկատների, Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է Շահումյանի (Գետաշեն, Մարտունաշեն և այլն), Աս կերան ի (Խոջալու, Հասանաբադ), Շուշիի (Մալիբեկլու, Զառըսլու), Մարտակերտի, Լաչինի, Կուբաթլուի, Զանզելանի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զինադադարից հետո «ՆԱՐԱՄ»-ը մասնակցում է ՀՀ երիտասարդական, հասարլսկական-քաղաքական կյանքին։

Կազմակերպությունից զոհվել է 11 ուսանող-ազատամարտիկ:

Ա. Շահբազյան

«ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ», կամավորական ջոկատ։ Կոչվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի (1867-1914) անունով։ Կազմավորվել է 1990-ի աշնանը՝ նույն թվականի գարնանը ստեղծված Երևանի Մյասնիկյանի շրջանի երկրապահ ջոկատի հիմքի վրա։ Ազատամարտիկների մեծ մասը ներգրավվել է «Հատուկ գնդի» կազմում։ 1990-ի վերջին Ակ. Դ.» համալրվել է ուսանող կամավորներով և լուծարված «Հայոց ազգային բանակի» ազատամարտիկներով։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, զինանշան, մարտական դրոշ։

1989- 94-ին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Միսիանի, Արարատի (Երասխ), ճամբարակի (Վահան. Արծվաշեն) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի (Կիչան, Մփրավենդ, Կարմիրավան, Լենինավան), Լաչինի (հարավային հատված), Ասկերանի (Աղբուլաղ-Նախիջևանիկ հատված) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի մի դասակ համալրել է «Արծիվ-մահապարտների» գումարտակը։

Ջոկատի հիմնադիր-ընդհանուր հրամանատար՝ Ա. Բազեյան, նոո վիրավորվելուց հետո մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ. Նազյանը, Ա. Մարտիասյանը, Ա. ճաղարյանը, Ա. Պողոսյանը, Վ. Միրզոյանը, Լ. Մայիլյանը, Ա. Առաքելյանը, Վ. Խաչատրյանը։

Ջոկատից ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է 2, «Արիություն» մեդալով՝ 15, «Մարտական ծառայության համար»՝ 2, «Մարշալ Բսպրամյան-100»՝ 3, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 2, զոհվել 16 ազատամարտիկ։

Հ. վապումյան

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՄԱՐՏԱԿ, ՊԲ թիկունքի ծառայության ստորաբաժանում։ Կազմավորվել է անհրաժեշտ նյութական միջոցների անխափան ներկրումն ապահովելու համար, ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահի

1992- ի օգոստոսի 1-ի հրամանով՝ ավտոտրանսպորտային վաշտի հիմքի վրա։ Ունեցել է վառելիքաքսայուղային նյութերի (հրամանատարներ՝ է. Համբարձումյան, Մ. Ասծատրյան), սննդամթերքի ու ռազմատեխնիկական գույքի (հրամանա-