Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ձեռքի բեկորային նըռնակներ, ա) պաշտպանական, բ) հարձակողական.

1. պահունակի պաշտպանիչ օղակ, 2. բռնկչի իջեցման լծակ, 3. բռնըկիչ. 4. պատյան, 5, պայթուցիկ լիցք նը («Գոսդ» կայանքի մարտկոցի). Կ. Վարդանյանը. Ա. Դանիելյանը. ժ. Ղահրամանյանը։ Ն-ից զոհվել է 9 ազատամարտիկ։

է. Ծատյան

ՆՌՐՈԳՄԱՆ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈԿԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏ, ռազմական տեխնիկայի նոագման ստորաբաժանում։ Ստեղծվել է 1992-ի փետրվարին՝ ոոդես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի նորոգման հենակետ։ Կարճ ժամանակահատվածում ստորաբաժանումը համալրվել է զինագործներով. փականագործներով, էլեկտրոնային և կարդի սարքավորումների բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Հենակետում հիմնականում նորոգվել է մարտադաշտում վնասված զոսհատեխնիկան, փոխվել են շարժիչները, հանվել ու տեղադրվել աշտարակները են։ Ռազմական գործողությունների ամենաթեժ փուլում, միայն երկու ամսվա ընթացքում հենակետում նորոգվել և մարտադաշտ է ուղարկվել ավելի քան 15 միավոր տանկ և այլ զինտեխնիկա. նորոգումներ են իրականացվել նաև ռազմաճակատի առաջին գծում։ Ստորաբաժանման մի շարք զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով և մեդալներով։

Ս. Հասոսթյաև

ՆՌՆԱԿ, ռազմամթերք, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ու մարտական տեխնիկայի ոչնչացման համար։ Արձակում են նռնականետից կամ նետում ձեռքով։ Ն. բաղկացած է մետաղե իրանից, պայթուցիկ նյութի լիցքից և պայթուցիչից։ Տարբերում են հարվածային գործողության (խոչընդոտի հանդիպելիս պայթող) և հեռապայթ (նետելուց որոշակի ժամանակ անց պայթող) ձեռքի Ն-նեո Ձեռքի Ն-նեշն ունեն տարբեր ձևեր. 0.3-1.2 կգ զանգված և պայթելիս առաջացնում են մինչև 3 հզ. բեկոր։ Դրանց ոչնչացնող ազդեցության շառավիղը

25- 200 մ է։ Ըստ նշանակման՝ լինում են հակահետևակային, հակատանկային և հատուկ (քիմիական.

ծխասփյոա. հրկիզող. ազդանշանային), ըստ բեկուների ցրման հեռավորության՝ պաշտպանական և հարձակողական։ Ձեռքի և հաստոցավոր նռնականետներից արձակվող Ն-նեշը (տրամաչափը՝ 30-120 մմ, զանգվածը՝ 0.2-5 կգ) լինում են կումողյատիվ (զրահահար), բեկորային և բեկորաֆուգասային։ Կան նաև ուսումնական Ն-ներ։

Ղարաբաղյան պատերազմի տարիներին օգտագործվել են ձեռքի պաշտպանական Ֆ-1, ՌԳՕ. ձեռքի հարձակողական ՌԳ-42. ՌԳԴ-5, ՌԳՆ. ձեռքի հակատանկային ՌԿԳ-Յ Ն-նեշ։ ՆՌՆԱԿԱՆԵՏ, հետևակի կրակային միջոց՝ հակառակորդի զրահապատ նպատակակետերը, կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան նռնակով ոչնչացնելու համար։ Դասակարգվում է ըստ

օգտագործման՝ մեկ և բազմակի գործողության, ըստ կառուցվածքի՝ ձեռքի, հրացանային, հաստոցավոր. ըստ նշանակման՝ հակատանկային և հակահետևակային, ըստ փողի կառուցվածքի՝ հարթարիող. ակոսավոր, անջատվող և ծալվող փողերով և այլն։ ժամանակակից հակատանկային Ն. (տրամաչափը՝ 40-90 մմ, նռնակի զանգվածը՝ 3-5 կգ) հարթավաղ, առանց հետսահքի համակարգ է. զանգվածը՝ 3-16 կգ։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին օգտագործվել են հակատանկային ձեռքի ՌՊՕ-7, ՌՊԴ16, ՌՊԳ-18 (վերջինը հայտնի է «Սուխա» անվամբ), հակատանկային հաստոցավոր ՍՊԳ-9 Ն-ներ։ Նշված մակնիշների հակատանկային Ն-ները երբեմն կիրառվել են նաև հակահետևակային նռնակներով խոցելու համար։ Օգտագործվել են նաև հակահետևակային՝ ինքնաձիգի փողատակի ԳՊ-25. Գ-Պ-30 մակնիշների Ն-ներ։