ՇԱԴՅԱՆ Գփշա Վոլոդյայի 116.1.1964, գ. Հին Թաղլար (ԼՂՀ Հադարթի շրջան) - 12.8.1993, ՖիզողիԼ ազատամարտիկ։ 1982-83ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1987)։ 1992-ից՝ Հին Թաղլարի տնտեսության տնօրեն։ Ղեկավարել է գյուղի ինքնապաշտպանությունը, մասնակցել Հադարթի, Ֆիզուլիի, Ջաբոսյիլի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հին Թաղլարամ։
ՇԱԴՅԱՆՀայկ Վլադիմիրի (ծ. 20.11.1966.Հին Թաղլար (ԼՂՀ Հադարթի շրջան)), ռազմական Ա վարչական կառավարման բնագավառի մասնագետ, հրամանատար։ ՀՀ բանակի փոխգնդապետ (2000)։ 1985-87-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1990) և Ս. Պետերբուրգի ռազմահրետանային ակադեմիան (2001)։
1988-92-ին՝ Հին Թաղլարի ինքնապաշտպանական ջոկատի ազատամարտիկ, 1992-93- ին՝ Հադրութի ՊՇ-ի մարտկոցի հրամանատար,
1992-94-ին՝ Հադրութի ՊՇ-ի 122 ւք/ք-անոց հաուբիցների հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, 1994-96-ին՝ նույնի հրամանատար, 1994-98-ին՝ հրետանու պետ, 2001-ի հուլիս-դեկտեմբերին՝ ՀՀ բանակի ՅՏ1տ զուրսմասի շտաբի պետ, 2001-ից՝ նույնի հրամանատար։
1988- 94-ին մասնակցել է Հադրութի (Հին Թաղլար, Խծաբերդ) ինքնապաշտպանական և Ֆիզուլիի, Ջաբոսյիլի, Զանգելանի, Կուբաթլորի շրջանների ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
ՇԱԼ11ՐԱ. գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 54 կմ հյուսիս-արևմուտք Շալորա գետի վերնահովտում։ Բնակչությունը՝ 46 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղում է Մ. Պողոս-Պետրոս միանավ բազիլիկ եկեղեցին (XVII դ.), շրջակայքում (Շլորուտ հանդամաս)՝ վիշապանման քարակոթող՝ XIII դ. խաչաքանդակով։
Ազատագրվել է 1993-ի ապրիլին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագադթած հայ փախստականներով։
ՇԱՀԲԱԶՅԱՆ Կայծեր Ծատուրի ք29.10.1960, գ. Մարդարաշեն (ԼՂՀ Ասկերանի շրջան) -
11.3.1992, գ. Խրամութ (Ասկերանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1979-81-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ Գերմանիայում տեղակայված զորախմբում։ 1981-86-ին աշխատել է Գերմանիայում՝ շինարարական խմբի ղեկավար։
1988- 92-ին Սարդարաշենի կամավորական ջոկատի կազմում (հիմնադիր-հոոմանատար) մասնակցել է Խրամութի, Փառուխի, Հովսեվսսվանի, Ասկերանի, Խոջալուի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել «Մեշալլի» հենակետի վնասազերծման ժամանակ, յոթ ազատամարտիկների հետ շրջանցել է հակառակորդին, փակել Կարագյավը շրջակա գյուղերի հետ կապող ճանապարհը և ոչնչացրել հակառակորդի մեկ տասնյակ զինյաԵ առգրավել զենք ու զինամթերք։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ ՇԱՀԲԱԶՅԱՆ Նորայր Անդրանիկի )ծ. 20.1. 1964, գ. Արաքս (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)), բժիշկ, ազատամարտիկ։ ԼՂՀ ՊԲ կապիտան (1995)։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1988)։ 1988-94-ին Բաղրամյանի կամավորական ջոկատի և Շուշիի առանձնակի գումաՀտակի (բուժծառայության պետ) կազմելում մասնակցել է Հադրութի (Առաքյալ), Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան), Մարտակերտի (Թալիշ, Մաղավուզ, Արխավենդ, Կիչան, Մաղաղիս, Գյուլաթաղ, Չլդրան, Մարսանզի հիդրոհանզույց և այլն), Աղդամի (Քենգեռլի, Բոյահմեդլի են), Զանգելանի, Քելբաջարի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատա-