Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Ձիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ։ Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը։

Լ, Մարտիասովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները։ Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող 19° բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից։ Հարձակումը նախատեսված էր սկսել դեռես մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ են) հետաձգվել ԷՐ։ ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետնյալ մանրամասներով.

«1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով. Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։

Մեր խնդիրը՝

ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր. Զառսլու, Ջանհասան, Կարագյավբնակավայրերում.

բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում, գոսվել Շուշին և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը).

գ. Հետագայում հարձակվել Բեոլաձորի ուղղությամբ և Բեոլաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։

Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյրասղարամ, Լիսագորում, Զառըսլորում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել 19° բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառըսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,

բ. «26»-ի (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Զիթչյան,

գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան,

դ. Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան։

Պահեստազորի հրամանատար՝ Յու. Հովհաննիսյան։

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել Ի4տ բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։

Մարտակարգը.

ա. Հարավային ուղղությունում գործում են 2-րդ և 3-րդ վաշտերը, Բեոլաձոփ, Զանախչիի, Մղնախի, Կարաբուլադի, Տումիի, Քարինտակի, աֆղանցիների. դաշնակցականների, Քիրսի ջոկատները, ինժեներ-ասկոսվորների, կապավորների խումբը, դաշտային հրապիտալը, ՀՕՊ-ը։

բ. Հյուսիսային ուղղությունում՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և հետախուզական վաշտերը, «ՄՄ-21» և «Դ-30» մարտկոցները, հատուկ «Ֆ» հետախուզական խումբը, Կոռնիձոփ, Հրազդանի, Աևանի, Ստեփանավանի ջոկատները, «ԱԲ» խումբը, 1-ին գրոհային ջոկատը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը։

գ. Արևելյան ուղղությունում՝ 1-ին վաշտը, Շոշի, Դաշուշենի, Քռասնիի, Արարատի, «Կամուրջ», «Ա» ջոկատները, հետախուզական խումբը, դաշնակցական ջոկատը, Վ. Ստեփանյանի, Արարատի, Փոքր Հարաթի դասակները, ականանետային գումարտակը, սակրավորների, կապավորների. բժիշկների խմբերը, հրամկետը.ՀՕՊ-ը։

դ. Քյոսալարի ուղղությունում՝ Բսպարայի, «Կումայփ». Բալլուջայի, Դաշբուլաղի, Մեհտիշենի, ԽՕածախի. Դահրազի«Գ» և «Դ» ջոկատները. դիվերսիոն հետախուզական խումբը, նյութական մատակարարման վաշտը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը, ՀՕՊ-ը։

Հրամայում եմ՝

ա. Շոշի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել ելման սահմանագծից՝ Մխիթափշեն գյուղի մոտից՝ քաղաքի ծայրամասում կանաչներին ոչնչացնելու և այնտեղ (բանտ և հիվանդանոց) ամրանալու նպատակով։

բ. «26»-ի ուղղությունում՝ գոսվել 19° բարձունքները և ամոսնալ խաչմերուկի սահմա-