Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԼՂՀ ԳԽ պատգամավոր, պաշտպանության և օրինականության պահպանման հանձնաժողովի անդամ (1991-96)։

Մ. Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Գեուգի Միքայելի (ծ. 10.1. 1953, Ստեփանակերտ), պետական քաղաքական գործիչ։ 1992-ի հունվար-ապրիլին՝ ԼՂՀ ՂԽ նախագահի տեղակալ, 1992-ի ապրիլից 1993-ի հունիսը ԳԽ նախագահի պաշտոնակատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1989-ից)։

1971- 73-ին ծառայել է ԽՍՀՄ-ում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-90-ին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։

1988- ից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան . շարժմանը։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-99-ին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն,

2000- ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական։ ՀՀ ԳԽ (1990-95), ԼՂՀ ԳԽ (1992-95) պատգամավոր։ 2001- ՊԵՏՐՈՍՅԱՆԼեոնսալԳեոպիի (13.10.1953, ք. Մարտունի (ԼՂՀ) - 27.10,1999, Երևանի քաղաքական, պետական գործիչ։ Ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը (1979)։

1972- 82-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ-ի Մարտունիի շրջանի կուսակցական և տնտեսական կառույցներում։ 1988-89-ին՝ ԼՂԻՄ-ի ագրոարդյունաբերական կոմիտեի փոխնախագահ, ապա՝ նախագահ. 1991-92ին՝ ԼՂԻՄ ժողպատգամավուների խորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար, ապա՝ նախագահ. 1992-95-ին՝ ՀՀ Հատուկ ծրագրերի պետական վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ. 1995-98-ին՝ ԼՂՀ վարչապետ. 1998-ին՝ ՀՀ վարչապետի խորհրդական։ 1999-ի հունիս-հոկտեմբերին՝ ՀՀ կառավարության օպերատիվ կառավարման հարցերի գծով նախարար։

Զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Աժ-ի շենքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» և ԼՂՀ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով։ Պ-ի անունով է կոչվում ԼՂՀ Մարտունի քաղաքի փողոցներից մեկը. Արցախի պետական համալսարանում սահմանվել է Պ-ի անվան կրթաթոշակ։

Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Գրկ. Հավերժության ջրբաժան է կազմ. Մ. ՊետասյանI. 6-.. 2003։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Հրաչ Արմենակի (18.1.1954. գ. Եղցահող (ԼՂՀ Շուշիի շրջան) - 1651.1991. Բաքվի Բայիլ բանտ). ազատամարտիկ։ 1972-74ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1988- ից՝ Բեոլաձորի ինքնապաշտպանական խորհրդի մարտական ջոկատի ազատամարտիկ։ Մասնակցել է Լաչին-Շուշի ճանապսոհահատվածում, Եղցահոդի շրջակայքում տեղակայված հակառակորդի հենակետերի վնասազերծման խափանարարական գործողություններին։ «Օղակ» գործողության ժամանակ ձերբակալվել է և տեղափոխվել Բաքվի բանտ, որտեղ մահացել է դաժան կտտանքներից։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մսոսել Հայկագի (ծ. 1.4.1948, Ստեփանակերտ). արձակագիր, լրագրող. հրապարակախոս։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1974)։ 1967-90-ին՝ ԼՂԻՄ-ի հեռուստառադիոպետկոմի խմբագիր, գլխավոր խմբագիր, 1990-95-ին՝ ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության Ստեփանակերտի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետ (միաժամանակ.

1992- 95-ին՝ ՊՊԿ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն), 1995-96-ին՝ ԼՂՀ կրթության. մշակույթի և սպորտի փոխնախարար,

1996- 98-ին՝ ԼՂՀ վարչապետի օգնական,

1997- 2004-ին՝ «Մարտիկ» շաբաթաթերթի խմբագիր. 2004-ից՝ -Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր։

1960-ական թթ. կեսերին Պ. ծավալել է ընդհատակրա գործունեություն, ղեկավարել երիտասարդների հայրենասիրական ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքները։

1989- ին հրատարակել է - Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության համանուն պաշտոնաթերթըեղել «Նորություններ» Ղարաբաղյան գործակալության հիմնադխտնօրենը. «Նազունի Կարաբախ» («Ւք&րօբտրա ԼՁթՅՕՅճ») երկշաբաթաթերթի հիմնադիր-հրատարակիչը (1994). «Ազատություն» և Սիդնեյի