Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սննդի արդյունաբերության տեխնիկումը (1980) և ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները (1996)։ 1990-ի հունվար-սերղտեմբերին՝ Ապարանի կամավորական ջոկատի ազատամարտիկ,

1988- 93-ին՝ Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ, 1993-94-ին՝ 14° գնդի գումարտակի, 1994-96-ին՝ պայմանազոսյին գումարտակի հրամանատար, 1999-ից՝ Ապարանի քաղաքապետ։

1989- 94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի, Տավուշի, Սիսիանի և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էլքեջ, Մանաշիդ), Մարտակերտի, Լաչինի, Կուբաթլոփ, Զանգելանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100», «Զորավար Անդրանիկ» մեդսղներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Ա. Աբոսհամյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Սլավիկ Սերյոժայի (7.11. 1957, գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 27.8.1992, գ. Վաղուհաս), ազատամարտիկ։ 1975-77-ին ծաոայելէ ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի հիդրոմելիորացիայի տեխնիկումը (1987)։ 1988-92-ին Մարտակերտի շրջանի կամավորական ջոկատների, «Արծիվ-մահապարտնհր» գումարտակի կազմելում մասնակցել է «Կարմիր քար» բարձունքի, Իմերեթ-Քերավենդ. Աղդաբան, Ումորդլու, Ախավենդ, Վաղուհաս բնակավայրերի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վագիֆ Համբարձումի (13.1. 1957, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան) -

18.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ Ավարտել է Մեղրիի պրոֆտեխուսումնարանը (1977)։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

1992-93-ին՝ Կենտրոնական պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի, 1993-94-ին՝ Շուշիի պաշտպանական շրջանի վաշտերի հրամանատար։

1990- 94-ին մասնակցել է Շուշիի (Քարինտակ, Նաբիլար, Շուշի), Լաչինի («Մարդասիրական միջանցք», Սարիբաբ), Քելբաջարի, Կուբաթլոփ, Ֆիզուփի, Զանգելանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։

Մ. Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Վիտալի Հակոբի (13.9.1961, գ. Նորագյուղ (ԼՂՀ Ասկերանի շրջան)

13.4.1994, Աղդամ)), ազատամարտիկ-հրամանատար։ Ինքնուս նկարիչ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1984)։

1988- 94-ին Նոարգյուղի կամավորական ջոկատի և վաշտի (դասակի հրամանատար, ապա՝ վաշտի հրամանատարի տեղակալ) կազմելում մասնակցել է Ասկերանի (Քարագլուխ, Նախիջևանիկի ենթաշրջան), Քելբաջարի, Աղդամի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պ-ի գործերում պատկերված են իր ծննդավայրը և դրվագներ հայրենի լեռնաշխարհից։ Թաղված է Նորագյուղում։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ՊԼԵԹԱՆՑ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 6-8 կմ հյուսիս-արևելք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 508 հա՝. Բնակչությունը՝ 105 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ուներ 8-ամյա դպրոց, ակումբ։ Գյուղի Ս. Ստեփանրա եկեղեցին (XVII դ.) խարխլված է։

1988- ին Պ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ, ուը Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993-ի դեկտեմբերի 7-ին հակսաակորդը գարվել և հրկիզել է գյուղը։ Բնակիչները բռնագադթել և ժամանակավոր բնակվել են Գորիսիշրջանում։ 1994-ից գյուղը վերաբնակեցվում է։ Պ-ից զոհվել է 6 ազատամարտիկ։