Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղեր (օրինակ՝ որդիԱերը) պահպանել են իրենց էթնիկական առանձնահատկությունները։ ԱՄԱՍԻԱՅԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ,

կազմավորվել է 1989-ին, Ամասիայի շրջանում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1992-ի դեկտեմբերին ջոկատը ներառվել է Գյումրիի 4-րդ մոտոհրաձգային առանձնակի գումարտակի կազմում և դարձել 3-րդ վաշտի հիմքը։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ ճամբարակի (Վահան) և ԼՂՀ Շուշի քաղաքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ռ. Փիլոյան։ Ջոկատից զոհվել է 1 ազատամարտիկ։

Մ. Վադանյան

«ԱՄԱՐԱՍ», հասարակական բարեգործական միություն։ Հիմնադրվել է 1989-ի մարտի 5-ին. Ստեփանակերտում Ա գործել մինչև 1992-ի սեպտեմբերը։ Հիմնադիրներ՝ Բ. Դադամյան (նախագահ), Ա. Ալեքսանյան (գործադիր տնօրեն), Ս. Շահվհքդյան (վարչության անդամ, խմբագիր) հաշիշներ։ Միության նպատակն էր կենտրոնացնել ՀՀ-ից և տարբեր երկրներից ստացվող մարդասիրական օգնություններն ու ֆինանսական միջոցները և կազմակերպել դրանց նպատակային բաշխումը։ «Ա»-ի միջոցներով կառուցվել են կարևորագույն շինություններ, տպագրվել թերթեր. թռուցիկներ, նյութական, մարդասիրական օգնություն հատկացվել և բնակարաններ են տրամադրել Սումգայիթից. Բաքվից և Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից բռնագաղթածներին։ Ֆինանսավորել է Արցախի եկեղեցիների կառուցման, վերականգնման և նորոգման ծրագրերը:

Հ. Խաչատման

«ԱՄԱՐԱՍ», ԼՂՀ Մարտունիի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1936ից (մինչև 1952-ը՝ «Բոլշևիկյան հաղթանակ», 1952-61-ին՝ «Դեպի կոմունիզմ», 1961-64-ին ընդհատվել է, 1964-90-ին՝ «Աշխատանք»)։ Լուսաբանել է շրջանի սոցիալ-տնտեսական. մշակութային, ժողովրդագրական խնդիրներ, իսկ 1988-ից՝ (հիմնական թեման) Ղարաբաղյան շարժումը, կամավորական ջոկատների, ազատամարտիկների ծավալած ռազմական գործողություններն ու հերոսական առօրյան։ Հետպատերազմյան շրջանում տպագրում է նաև հանրապետության տնտեսության վերականգնմանը. ազատագրված տարածքների բնակեցմանը, Ղարաբաղյան պատերազմին վերաբերող հոդվածներ։ Խմբագիրներ՝ Գ. Հովհաննիսյան, Ա. Բալայան, Խ. Պետասյան, Շ. Բախշյան, Մ. Ղահրամանյան, Ե. Եասյանը, Մ. Ադամյան, Մ. Մինասյան. Վ. Հայոսպետյան, Ն. Հայրումյան, է. Իշխանյան, Ն. Ավանեսյան, Ն. Բաղրյան։

Ն. Բատյան

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ւ ԱՀՀ, անգլերեն՝ յ\րրոշոաո ճտտարեխ օք 4լրոտոշյ), համաամերիկյան հայկական կազմակերպություն։ Հիմնադրվել է ւ972-ին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս ԱԸջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում, Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում և Վանաձորում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուգարն ու Հրայր Հովնանյանը, ճարտարագետ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբեր-Արամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանորելյանը, գիտնականներ Ջան Հաննեսյան կրտսերը, Հայկազ Գփգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։ Կազմակերպությունը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, որի նախագահն է Պիտեր Բսպիկյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հրայր Հովնանյանը, գործադիր տնօրենը՝ Ռոս Վարդյանը, Երևանի և Ստեփանակերտի գրասենյակի տնօրենը՝ Արփի Վարդանյանը։

ԱՀՀ-ի նպատակն է համախմբել ամերիկահայերին, պաշտպանել նրանց շահերն ու իրավունքները, սատարել հայկական հուշարձանների ու մշակութային արժեքների պահպանմանը,