Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սսլքենդ, Բերդաձու և Կոռնիձու հատվածների.. Լաչինի միջանցքի, Օմարի լեռնանցքից մինչև Հորադիզ ընթացող ռազմական գործողություններին։ Ռազմական տափեք գործողություններ-ի ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Վարդանյանը, Ռ. Ալեքսանյանը, Հ. Ավետիսյանը, Մ. Առուշանյանը և ուրիշներ։ Ա-ից զոհվել է 1 ազատամաքտիկ։

Ա. ԼեզումաէրյաէԼ Հ. Ավետիսյան

ՍՄԲԱՏՅԱՆ Անանիա Վապանի (2.8.1972, Երևան - 8.8.1992, գ. Արծվաշեն (այժմ՝ ՀՀ Գեղաքքունիրի մարզում)), ազատամաքտիկ։ 1992-ի հուլիս-օզոստոսին Վանաձոքի մոտոհքաձգային գնղի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանական, Վահան-Արծվաշեն գյուղերի ուղղությամբ մղված մարտերին։ Աչքի է ընկել Արծվաշենի պաշտպանության մարտերում, Ս. և 11 ազատամարտիկներ իրենց վրա վերցնելով հակառակորդի բոլու գրոհները՝ ապահովել են գյուղի 4500 բնակչի տարհանումն անվտանգ գոտի, իրենք զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Գտկ. Սոսպյան Հ., ՏասՕեա անվային թռիչք, Ե., 1998։

«ՍՅՈՒՆԻՔ ԱՇԽԱՐՀԱԶՈՐ», կամավորական զորամիավորում։ Ստեղծվել է 1992-ի հունիսին՝ Պ. ՀայՓկյանի նախաձեռնությամբ՝ Սյունիքի հ ՀՀ տատեր շրջանների կամավորականներից (հիմնականում ԱԻՄ-ականներ)։ Ունեցել է շտաբ։ «Ս.ա.» բաղկացած էր 10 առանձին ջոկատներից, որոնք, բացի բնակավայրերի պաշտպանությունից, զբաղվել են նաև ազատագրված տարածքների վերաբնակեցման աշխատանքներով։ 1992-93-ին «Ս. ա»-ի տատեր ջոկատներ մասնակցել են Գուիսի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական հ ազատագրական մարտերին։ Մարտական տատեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Փայտյամը, Ն. Խանզադյանը, Ս. Վեզիրյանը, Ա. Զաքարյանը և ուփշներ), շտաբի պետեր՝ Տ. Բոստանջյանը, Հ. Մակարյանը հ Մ. Ղափբյանը։ «Ս. ա»-ից զոհվել է 51 ազատամարտիկ։

Է. Շրսշիկյաև

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմվել է 4.12.1995-ին։ Ներառում է Կապանի, Գոփսի, Սիսիանի և Մեղրիի նախկին վարչական շրջանների տարածքները։ Վարչական կենտրոնը՝ Կապան։ Հյուսիսում սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, արևելքում՝ Քաշաթադի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Տարածքը՝ 4506 կմ1, բնակչությունը՝ 152,8 հզ. (2003)։ Մարզում կա 113 համայնք, որից 7-ը՝ քաղաքային, 135 բնակավայր (127-ը՝ գյուղ)։

Մարզը համապատասխանում է պատմական Սյունիք աշխարհի Ծղուկ (հետագայում Սիսիան), Հաբանդ կամ Ցագեձու (Գոփս), Աևիք (Մեղփ), Բաղք, Զորք և Կովասկան (Կապան) գավառներին։ Տարածքը հայտնի է նաև Զանգեզուր բնապատմական կամ պատմաաշխարհագրական անունով։ Արևմուտքում Զանգեզուրի լեռնաշղթայով մարզը սահմանազատվում է Նախիջևանի Հանրապետությունից և ՀՀ Վայոց ձորի մարզից, հյուսիս-արևելքում՝ Ղարաբաղի լեռնավահանի կենտրոնական մասով անցնող և մինչև Արաքս գետը հասնող սահմանագիծն Է, հարավում՝ Արաքս գետը, ոավ ՀՀ բաժանվում է Իրանից։

Ղարաբաղյան պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու ավերածությունները, Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածներն ու հայերի բռնագաղթը Հայաստան, Հայաստանից (նաև մարզից) ադրբեջանցիների հեռանալը, տնտեսական շրջափակումը, 1990-ական թվականնետ Ս. մ-ի համար եղել են տնտեսական ու մշակութային կյանքի կազմալուծման տարիներ։