Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՍՊԱՆԴԱՐՑԱՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Երևանում։ Ունեցել է շտաբ։ 1990-94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Գոմշավար, Կոթի), Գորիսի(Կոռնիձու) և ԼՂՀ Շահումյանի, Հադրութի (Ծամձու,Նորաշեն), Ասկերանի (Սարուշեն, Նախիջևանիկ, Հարավ), Մարտունիի (Ամիրանլար, Կոասպատկինո, Մուղանլու, Ղարադաղլու, Վեյսալու, Գյուլափլու, Ավդուռ, Մյուփշեն, Կարմիր Շուկա, ճարտար, Մաճկալաշեն, Սոս), Լաչինի (Սաֆյան), Մարտակերտի (Դրմբոն, Վաղուհաս, Պողոսագոմեր, Հարությունագոմեր, Զարդախաչ, Զափար, Գետավան, «Պուշկենյալ» բարձունք), Շուշիի (Բերդաձոր) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Հ. Հարությունյան, շտաբի պետ՝ Լ. Մելիքյան։ Ջոկատից զոհվել է 12 ազատամարտիկ։

Ա. Գյումրյան

«ՍՊԻՏԱԿ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989-ին, Աղիտակ քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։

1989- 94-ից մասնակցել է ՀՀ Արարատի (Երասիր), Նոյեմբերյանի, Իջևանի, ճամբարակի (Արծվաշեն) և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտունիի (Ղարադաղլու), Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի, Լաչինի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնարդաշտոյանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողաթյունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Րականյանը, Զ. Գևուզյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

Ա. Մանուկյան

ՍՊԻՏԱԿԱՇԵՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջա նամ՝ շրջկենտրոնից 9 կմ հյուսիս-արևմուտք 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 770 հա։ Բնակչությունը՝ 426 (2003)։ Զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարզ դպրոց, մշակույթի տան, բուժմանկաբարձական կետ են։ Գյուղում է փայտածածկ Ս. Աստվածածին (XVIII դ.) եկեղեցին, շրջակայքում՝ Ամենափրկիչ մատուռը։

1988- ին Ս-ում կազմավորվել է ինքնապաշտպանական խումբ, ուն առանձին, իսկ 1992-ի սերդտեմբերից Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ս-ի, Մարտունիի և ԼՂՀ-ի այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Կ. Բալասանյանը, Ռ. Բաղդասարյանը («Ռաֆո»), Վ. Բաղդասարյանը։ Ս-ից ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Վ. Բաղդասարյանը, 2-րդ աստիճանով՝ Մ. Հայխյանը,Կ. Հարությունյանը, իսկ հետմահու՝ Կ. Բաըսսանյանը։ Գյուղից զոհվել է 9 ազատամարտիկ։ ՍՊԻՏԱԿԱՋԱՐ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 56 կմ հյուսիս-արեմուտք Հոչանց գետի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 46 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական ղպրոց։ Գյուղում պահպանվել են միջնադարյան խաչքլաեր և գերեզմանաքարեր։

Ազատագրվելէ 1993-ի մարտին, բնակեցվել է 1998-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ (մինչև 1847-ը՝ Վարարակն, 1847-1923-ին՝ Խանքենղի), Լեռնային Ղաոաբադի Հանրապետության (մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը՝ ԼՂԻՄ-ի) մայոսքաղաքը։ Վերանվան-

Հանրահավաք Ստեփանակերտում (1989)