Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս. Մ. Մելքումյան Փ. Ա. Մելքումյան Հ. Բ. Մովսեսովա

(1931-1988) (1918-1988) (1902-1988)

ծության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»։ Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել հ զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկման ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ս.ց, զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի».

Առաքես ան Արտաշ Լևոնի Առուշանյան Ռազմելա Աթանեսի Առուշանյան Վլադիմիր Հովհաննեսի Ավագյան Լոլա Պավելի Ավագյան Յուրի Բագոստի Ավանեսյան Ալբերտ Մանվելի Ավանեսյան Վալերի Մանվելի Արամյան Արթար Արմոյի Արամյան Արմո Աշոտի Բաբայան Արշակ Ասլանի Բա բայան Ելենա Մարկրաի Գրիգորյան էմմա Շիլինի Դանիելյան Նիկոլայ Արտեմի

Շ.Գ. Սարգսյան Գ. Ա. Տրդատով

(1927-1988) (1925-1988)

Դանիելյան Սեդա Հովսեփի Թովմասյան Ռաֆիկ Համբարձումի Համբարձումյան Միշա Արսենի Ղամբարյան Ալեքսանդր Ալեքսանդրի Մարտիրոսով Գարի Արտեմի Մելքումյան էդորարդ Սողոմոնի Մելքումյան Իգոր Սողոմոնի Մելքումյան Իրինա Սողոմոնի Մելքումյան Ռայիսա Արսենի Մելքումյան Սողոմոն Մարգարի Մելքումյան Փիրուզա Առաքելի Մովսեսովա Հերսիլյա Բախշիի Սարգսյան Շահեն Գերասիմի Տրդատով Գաբփել Արամի Առկա տեղեկությունները, սակայն, լուրջ հիմքեր են տալիս կասկածի տակ առնելու Ս. ց. զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական տվյալների հավաստիությունը։ Ականատեսների վկայությունների համաձայն միայն ինքնությունը չպարզված զոհերի թիվը քաղաքի դիարաններում անցել է 70-ից։ Զոհերի պաշտոնական թվի շոսջ ավերի ուշ իր կասկածներն է հայտնել նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն. Ոիժկովը։ Զոհերի մի մասը թաղվել է Բաքվում. գրանցվել են նաև զոհերի մահվան պատճառները կոծվելու և կեղծելու դեպքեր։ Սումգայիթից մազապուրծ եղած հայերը հաստատվել են ՀՀ- ում և ԱՊՀ այլ երկրներում։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988-ի ընդունած բանաձև), ԱՄՆ Սենատը (1989) և Արգենտինայի խորհրդարանը։

1988-ի մարտի 8-ին Ստեփանակերտի հուշահամափրամ բացվել է Ս.ց. զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան (գործ՝ Ա. Հակոբյա-