Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/609

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի), Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի (Ծիծեռնակաբերդ, Երևան) մոտ տեղադրված է խաչքար։

Հ. Դեմոյան

ՍՈՒՍ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շըրջկենտրոնից 2 կմ հարավ-արեմուտք Հակարի գետի միջին հոսանքի ձախ ափին։ Բնակչությունը՝ 81 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց։ Գյուղից 3 կմ հսսավ, Հակափի աջ ձորալանջին, գտնվում է Վերին Սուս գյուղը (32 բնակիչ, 2003)։ 1992-93-ին այստեղ է եղել ԻՊՈՒ Ղոչագի ռազմաճակատի շտաբը։ Մերձակայքում բնակեցված են նաև Ուրմիա և Բոխոչոխ գյուղերը։

Ազատագրվել է 1992-ի մայիսի 18-ին, բնակեցվել է 1994-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ՍՈՒՐԲ ՊԱՅՔԱՐԻ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989ին, Երևանում։ Ունեցել է շտաբ։ 1989-94-ին ջոկատը մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեոլար, Բաղանիս), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր, Լալի). Գորիսի (Շուռնուխ) և ԼՂՀ Հադրութի (Տող, էղիլլու, Հախլլու, Ադբուլաղ, ԽոՏընջոպ, Պլեթանց, Սարինշեն, Ծամձոր, Մահմեդաձոր, Հողեր), Քելբաջարի (Յանշաղ, Օմարի լեռնանցք) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղելՀ. Մապարյանը, Տ. Հովհաննիսյանը, շտաբի պետ՝ Տ. Հովհաննիսյանը։

Հ. Մառգառյաև

«ՍՈՒՐՄԱ ԼՈՒ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1992-ին, Երևանում՝ առանձնանալով «Դավիթ Բեկ» ջոկատից։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ, զինանշան։

1989- 92-ին «Դավիթ Բեկ» ջոկատի կազմում, 1992- 94-ին առանձին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վարդենիսի, Նոյեմբերյանի (Բաղանիս) և ԼՂՀ Հադրութի (Ծամձոր), Ասկերանի (Նախիջևանիկ, Փրջամալ, Խրամորթ). Լաչինի, Ֆիզուլիի շրջանների, Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Խաչատըբյամ, շտաբի պետ՝ Ա. Մարգարյան։

Ա. Պհտասյամ