Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել է

1988- ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականնեավ։

ՎԱՂՈԻՀԱՍ. գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 52 կմ հարավ-արևմուտք Թարթառ գետի աջ ափին՝ 800-900 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1483 հա։ Բնակչությունը՝ 615 (2003)։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դոյրոց, ակումբ, բուժկետ։ Գյուղում պահրդանվել է Վաղահասի վանքը (XII դ.), շրջակայքում են Կարմիր վանքի (XIII դ.). Հին Վաղահաս բնակավայրի, Մայրաքաղաք կամ Տիրամայր եկեղեցական հուշարձանահամալիւի արա դդ.) ավերակները։

1988- ին վ-ում կագմավորվել է կամավորական ընդհատակյա ջոկատ (հրամանատար՝ Հ. Աղաբեկյան). ուը հետագայում վերակազմավորվել է վաշտի։ Ջոկատը և վաշտը առանձին,

1992- ի սերղտեմբերից ՍտտակեՀտի պաշտպանական շդանի կազմում մասնակցել են Մարտակերտի. Ասկերանի. Քելբաջարի (Օմարի լեռնանցք) Ա այլ շրջանների ինքնապաշտպանական Ա ազատագրական մարտերին։ Վ-ից հրամանատար է եղել Վ. Բեգլարյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել են Ա. Պևտոայանը, Բ. Բախշիյանը. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Գ. Մեյանը. Գ. Մուրաղյանը։ Զոհվել է 30 ազատամարտիկ։

Հ. Մանուկյան

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ, վարչատարածքային միավոր ՀՀ-ում։ Կազմվել է 4.12.1995-ին։ Ներառում է ՀՀ Եղեգնաձորի և վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։ Աահմանակից է ՀՀ Արարատի. Գեղարքունիքի և Այունիքի մարգերին, արևելքում՝ ԼՂՀ Շահումյանի շրջանին (Քարվաճառի ենթաշրջան), հարավում՝ Նախիջևանին։ Տարածքը՝ 2308 կմ2։ Բնակչությունը՝ 55,9 հզ. (2003)։ Մարզում կա 44 համայնք, 55 բնակավայր (52-ը՝ գյուղ)։ Տարածքում են Եղեգնաձու (մարզկենտրոն), Ջերմուկ և Վայք քաղաքները։ Տարածքն անցյալում կազմել է

Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձու գավառի հիմնական մասը։ Ներառված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի մեջ (առաջնորդանիստը՝ Գուիսի Ս. Գրիզու Լուսավոփչ եկեղեցի)։

Ղարաբաղյան շարժման և պատերազմի սկզբից հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (130 կմ) գտնվող բնակավայրերը պարբերաբար հարձակման են ենթարկվել և հրթիռակոծվել։ Վիճակը բարդացել է նաև նրանով, ու մարզում զգալի թիվ էին կազմում ադրբեջանաբնակ և խառը բնակչությամբ գյուղերը։ 1989-ի մարտ-ապրիլ ամիսներին ավելի հաճախակի են դարձել ազգամիջյան բախումները և միջադեպերը։ Հետագա բախումները կանխելու նպատակով Եղեգնաձորի և Վայքի շրջանների ղեկավարությունը կազմակերպել է ադրբեջանցիների ապահով տեղափոխությունը Նախիջևան։ Ազատված գյուղերում բնակություն են հաստատել Նախիջևանի (Նու Ազնաբերդ) և Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթած հայեր։

Եղեգնաձորի շրջանի Ալայազ, Ղավուշոպ, Ղաբախլու, Գյուլիդուզ. Գեդիկվանք, Կալասեր. Կըզլգյուլ, Ամաղու գյուղերն ադրբեջանաբնակ էին, իսկ Զիվա, Աղնջաձոր, Սալլի, Հուս գյուղերն ունեին խառը բնակչություն։

1989- ի աշնանը շրջանի գործադիր իշխանությունները (գործկոմի նախագահ՝ Մ. Դովլության) կազմակերպել են շուրջ 5000 ադրբեջանցիների անվտանգ տեղափոխությունը Նախիջևան։

1990- ին սահմանային կռիվներ են սկսվել Արենի, Խաչիկ գյուղերի ուղղությամբ։ Հակառակորդն զգալի ուժեր է կենտրոնացրել հատկապես Խաչիկ գյուղի սահմանազոտում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նույն թվականին Եղեգնաձոր քաղաքում ստեղծվել է շրջանի ինքնապաշտպանության շտաբ (անդամներ՝ Հ. Պողոսյան. Ա. Ղազարյան, Վ. Վարդանյան. Հ. Օհանյան, Ս. Բաբայան, վ. Հարաթյունյան և ուրիշներ). ուը կազմավորելէ աշխարհազորային ու կամավորական ջոկատներ. դրանց տեղաբաշխել սահմանային գոտում, սահմանել շուրջօրյա հերթապահություն. կազմակերպել Ադրբեջանից բռնագաղթած հայերի տեղավորումը գյուղերում։

Խաչիկ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվել է շտաբ (պետ՝ Օ. Զաքարյան, տեղակալ՝ Ի. Խաչատրյան), 1990-ին՝ կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Խաչատրյան, տեղակալ՝ Ա. Թադևոս-