Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Հարությունյան վ., Եկայքշինեսցոմ, էջմիածին, 1989։ Շ տիկ յան Ս., Վազգեն Առաջին, համառոտ տարեգրություն (1908-1988), էջմիածին, 1986։ Նույնի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մատենագիտությունը, էջմիածին, 1995։ Սուքիասյան Ս., Մի դարինե ճյուղ Վազգեն Ա-ի հիշատակին, Ե., 2004։ ՎԱԶԳԵՆԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 30 կմ հյուսիս-արևելք 800 մ բարձրության վրա։ Գյուղի վարչական տարածքը հաստատված չէ (2003)։ Բնակչությունը՝ 176 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնարղահությամբ։ Ունի ութամյա դրդրոց, բուժմանկաբարձական կետ։ Վ. զբաղեցնում է ազատագրված Ավդալ-Գյուլափլու գյուղերի տարածքները։ Որպես առանձին համայնք ճանաչվել է 2001 -ի հունիսի 15-ին։ Մինչև

1992- ը գյուղերում տեղակայված էին հակառակորդի ստորաբաժանումների կրակակետեր, որոնք պարբերաբար հրետակոծել են Ստեփանակերտը։

1992- ի մայիսի 15-ին և հունիսի 24-ին Մարտունիի պաշտպանական շրջանի զորամիավորումները և Ավդուռի (հրամանատար՝ Գ. Ամիրխանյան),Հացիի (Մ. ԲարսեղյանԼՆուշենի (Ա. Դանիելյան), Աշանի (Ա. Ավագյան), Բերդաշենի (Ն. Աողոմոնյան), Մյուրիշենի (Վ. և Ա. Զախարյաններ) կամավորական ջոկատները փուձել են ազատագրել գյուղերը և ճնշել հակառակորդի կրակակետերը, ինչը հաջողվել է միայն 1992-ի սերղտեմբերի 4-ին։ Ռազմական գործողությունները ղեկավարել են Մ. Մելքոնյանը (Ավո), Հ. Հաայանը: Այ ուղը բնակեցվում է 1995-ից։

Գ. Ամիրքսանյան

ՎԱԶԳԵՆԱՇԵՆ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 42 կմ հյուսիս-արեմուտք Շալորա գետի աջ ափին։ Բնակչությունը՝ 22 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան գերեզմանաքարեր և խաչերով զարդարված ժայռաբեկու։

Ազատագրվելէ 1993-ի ապրիլին, բնակեցվել է 1994-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՎԱԿՈՒՆԻՍ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք Շալորա գետի միջին հոսանքի ձախարինյա սարահարթին։ Բնակչությունը՝ 65 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց (կոչվել է զոհված ազատամարտիկ Վ. Րականյանի անունով)։ Գյուղում են XVI դ. միանավ բազիլիկ կիսավեր եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր։ Գյուղի մոտ կանգնեցված է Վ-ի ազատագրման օրը զոհված 11 նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշաղբյուր։

Ազատագրվել է 1993-ի մարտի 31-ին, բնակեցվել է 1995-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

«ՎԱՀՐԱՄ ՊԱՀԱ1ՎՈՒՆԻ». կամավորական ջոկատ։ Կոչվել է Հայոց իշխանաց իշխան Վահրամ Պահլավունու (9801020-ական թթ.) անունով։ Կազմավորվել է 1990-ին, Դիլիջան քաղաքում՝ Երևանի «Հատուկ նշանակության խումբ» («ՀՆԽ») ջոկատի հրամանատար Վ. Վարդանովի նախաձեռնությամբ։ Ունեցել է ռազմական խուհուրդ, շտաբ, զինան շան (ընդօրինակված Պահլավունիների գի նանշանից), օրհներգ (հեղինակ՝ Արզաս Րականյան)։ 1993-ին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է մոտոհրաձգային գումարտակ։

1988- 94-ին ջոկատը, նրա խմբերն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր), ճամբարակի (Վահան, Արծվաշեն, Ջիլ, Արտանիշ և «Քիշաթաղ», «Ալագերալ» բարձունքներ), Տավուշի (Չինար) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Գործել է նաև որպես ճակատային գծի անցում ապահովող ստորաբաժանում՝ «ՀՆԽ» հետախուզական խմբերի համար։ Հրամանատար՝ Լ. Մաթևոսյան։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 7 (3-ը՝ հետմահու), «Մարտական ծառայության համար»՝ 2, ԼՂՀ «Մայրական երախտագիտաթյուն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 3, զոհվել է 7 ազատամարտիկ։

Հ. Վարդանյան

ՎԱՂԱԶԻՆ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում" շրջկենտրոնից 38 կմ հյուսիս-արեմուտք Շալորա գետի Արտաշավի վտակի աջարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 70 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դրդրոց։ Գյուղից 3 կմ արևմուտք Արջաձոր գյուղում, պահպանվել են XIII դ. խաչքարեր։ Շրջակայքում բնակեցված են նաև Մարտիրոս, Արտաշատ և Մեղրաշեն գյուղերը։