գ. Զարզյար (Ֆիզուլիի շրջանվ, ազատամարտիկ-հրամանատար։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական տեխնիկումը (1982)։ 1983-85-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈԻ-ում։ 1985-90-ին աշխատել է Ջրակուսի տնտեսությունում։ 1990-91ին՝ Ջրակուսի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1991-ից՝ Տողի Ի1տ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Հադրութի (Տող, Հողեր, Ջոսկուս, Ծամձու) և Ֆիզուլիի (Գովշատլու, Զարգյար) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է ծննդավայրում։
Գրկ. Աբրահամյան Հ., Մկրտչյան Շ., Արցախի համար զոհված դիզակցիները, Ե., 1999։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Կամո Բահաթոաի (ծ. 18.3. 1966, գ. Նուշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան)Լ ազատամարտիկ։ ՊԲ գնդապետ (2003)։ 1986-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, 2-րդ կուրսից ներզոսվվել է ազգային-ազատագրական պայքարին։ 1988-94-ին Մարտունիի կամավորական ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։ 2000-ից՝ ԻԱ զորամասի հրամանատար։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»
2- րդ աստիճանի շքանշանով, «Արիության համար» մեդալով։
Ս. Մարգարյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Աամվել Աշոտի (2.11.1952, գ. Լիճք (ՀՀ Գեղարքունիքի մարզ) - 14.9.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1969-72-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ 1990-92-ին Քարաշենի (Ասկերանի շրջան) կամավորական ջոկատի կազմում (հիմնաղիր-հրամանատար) մասնակցել է Մարտունիի (Ամիրանլար, Ղարադաղլու), Շահումյանի (էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բյուրեղավանի (Կոտայքի մարզ) միջնակարգ դպրոցը կոչվել է Վ-ի անունով։ Թաղված է Բյուրեղավանում։ ՎԱՐԴԱՆՅԱՆ Վլադիկ Կնյազի (ծ. 28.3. 1953, ք. Հրազդան), հրամանատար։ ՀՀ ոստիկանության գնդապետ (2000)։ 1971-73-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈԻ-ում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1980)։ 1991-2002-ին աշխատել է ՀՀ ՆԳՆ (այժմ՝ Ոստիկանություն) համակարգում՝ Հարզդանի ՆԳ բաժանմունքի պետ, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, Նաիրիի ՆԳ բաժնի, ՆԳՆ հասարակական անվտանգության ծառայության վարչության պետ, 2002-ից՝ ՔանաքեռԶեյթուն ՆԳ բաժնի պետ։
1988- 92-ին մասնակցել է (հավաքական զամարտակի հրամանատար) ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), ճամբարակի, ԼՂՀ Մարտակերտի, Մարտունիի. Լաչինի և Ֆիզուփի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Մարտական ծառայության համար», ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։
Գ. Մինասյան
ՎԱՐԴԱՇԱՏ, գյուղ ԼՂՀ Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ արևմուտք 700 մբարձրության վրա։ Տարածքը՝ 350 հա. Բնակչությունը՝ 185 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա ղպրոց, ակումբ, զրադարան։ Գյուղում են ՄՀռիփսիմե եկեղեցին (XIX դ.), «Օրհնած ադբյուր», «Մուկնատամի աղբյուր», «Կենտ խաչ», «ճոխտակ խաչ» և «Թառամ» աբատեղիները։
Վ-ի ազատամարտիկները տարբեր ջոկատների և Հադարթի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմելում մասնակցել են Լաչինի, Քելբաջարի, Զանգելանի շրջանների ազատագրական մարտերին։ Վ-ից զոհվել է 6 ազատամարտիկ։
Մ. Հովագիմյան
«ՎԱՐԴԵՆԻՍ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է ւ 990-ին՝ շրջանի և տարբեր գյուղերի կամավորականներից։ 1992-ին ջոկատը բաժանվել է 3 մարտական խմբերի, որոնք տեղակայվել են Ազիզլու-Քելբաջար ուղղությունում (հրամանատարՀ. Մուրադյան), Զարքէնդ-Քելբաջար հատվածում (Գ. Ասոյան), Մոթք-Քելբաջար սահմանագոտում (Գ. Խշեյան)։ 1993-ին Ազիզլուի մարտական խմբի հիմրի վրա կագմավորվել է Վարդենիսի 2-րդ պայմանագրային գումարտակը (հրամանատար՝ Հ. Մուրաղյան)։ 1990-94ին ջոկատները, առանձին ազատամարտիկներ և գումարտակը մասնակցել են Վարղենիսի, Արա-