բարձրության վրա։ Տարածքը՝ 1220 հա։ Բնակչությունը՝ 199 (2003)։ Զբաղվում են հիմնականում անասնարղահությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դրղաց (կոչվել է Ն. Դանիհլյանի անունով), ակումբ, բուժկետ։ Գյուղի հարևանությամբ է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում կան պատմական հուշարձաններ, գյուղատեղիներ։
1988- ին Վ-ում կազմավորվել է «Քաջավան» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Ն. Դանիելյան), որի հիմքի վրա 1992-ի սեպտեմբերին ստեղծվել է Մառակեռի պաշտպանական շրջանի 3-րդ մոտոհրաձգային գումարտակը։ Ջոկատն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել հ Մարտակերտի (Քաջավան, Մարտակերտ, Ջանյաթաղ, Մեհմանա, Չլդրան և այլն) շրջանի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ Վ-ից հրամանատարներ են եղել նաև Ա. Առուշանյանը, Ռ. Հակոբյանը։ Զոհվել է 9 ազատամարտիկ։ ՎԱՐԴԱՆԱՆՑ. գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 91 կմ հարավ-արևելք։ Բնակչությունը՝ 190 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի անվան)։
Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 2000-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
«ՎԱՐԴԱՆԱՆՔ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1988-ին, Երևանում։ Ունեցել է մարտական դաշ և շտաբ։ 1988-94-ին մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Շամշաղինի, Վարդենիսի, Իջևանի (Կիրանց), Գորիսի(Շուռնովս, Կոռնիձու) և ԼՂՀ Լաչինի, Քելբաջափ, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Վ. Գալստյան, շտաբի պետ՝ Ա. Ասլանյան։ Ջոկատից զոհվել է 12 ազատամարտիկ։ ՎԱՐԴԱՆՅԱՆ Ալյոշա Երվանդի (15.9.1961, գ. Քարինտակ (ԼՂՀ Շուշիի շրջան) - 26.1.1992 գ. Քարինտակ), ազատամարտիկ, գնդացրորդ։ 1979-81-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Գյուղում հայտնի և որպես զինագործ, անակնկալ գործողություններ ծրագրող և իրականացնող։ Աչքի է ընկել Քարինտակի «Խաչին սըեռ» բարձունքի պաշտպանության ժամանակ և գյուղի ինքնապաշտպանական մարտերում (28.12.1991 և 26.1.1992). իր գնդացավ վճռորոշ դեր է ունեցել դիրքերն անառիկ պահելու գործում։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։
Մ. Հարությանյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Բաբկեն Հուսիկի (5.1.1955, գ. Գուրսյք (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 22.9.1992, գ. Մեհմանա (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, սկաուտական շարժման գործիչ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1982)։ 1974-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1987-ին Ջերմուկում հիմնել է Հայկազունների մարմնակրթական ազգային միության մասնաճյուղը, 1989-ին՝ ՋեոԽւկի կամավորական ջոկատը: 1989-92ին մասնակցել է ՀՀ Սիսիանի, Գորիսիև ԼՂՀ Շահումյանի (Կարաչինար), Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Ջանյաթաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ վ-ի անունով է կոչվել Ջերմուկի սկաուտական կազմակերպությունը և քաղաքի փողոցներից մեկը։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ՀՀ «Արիություն» մեդալով։ Թաղված է Ջերմուկում։ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բսպոստ Ալբերտի (3.11.1965, գ. Ջոսկուս (ԼՂՀՀաղրութի շրջան) - 24.7.1993,