Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոստի (Եորախ), Նոյեմբերյանի, Կրասնրաելսկի և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Կիչան, Դրմբոն, Սփրավենդ. Չափար, Աղդաբան են) շրջանների. Քելբաջարի ինքնաոյաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Հ. Մուրադյանը։ Ջոկատներից և գումարտակից զոհվել է 51 ազատամարտիկ։

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ Վահագն Վաղինակի (27. 12.1966, Երևան - 21.4.1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ, գրոհային ջոկատի հրամանատար։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1993)։ 1985-87-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1989)։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի), Իջևանի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Զիբխլի, Գյուլեբխտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փափոսվենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլի 21-ի գիշերը Վ-ի գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում։ Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել։ Զգալով շրջապատման վտանգը՝ Վ. և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա՝ ապահովելով մյուսների նահանջը։ Շրջապատման մեջ 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վ. շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը։ Հակառակորդի մոտենալու պահին Վ. պայթեցրել է նռանակը, սպանել 4 զինվորի, զոհվել է նաև ինքը։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով։ Երևանի քվտ 173 դպրոցը կոչվել է նրա անունով։ Դպրոցում տեղադրվել է նրա կիսանդրին, բացվել փառքի սենյակ։ Թաղված է Եռաբլոտոմ։

Գրկ. Վարդանյան Հ., Այսպես են մեռնում անիվները, Ե., 1996։ Նույնի, Գրոհայինների հրամանատարը, Ե., 1999։

Հ. վադումյան

ՎԱՐՁԿԱՆՆԵՐ, աֆղան վարձու զինվորներ, որոնց 1993-94-ին ԱՀ պետական մակարդակով ներգրավել է Ղարաբաղյան պատերազմում՝ հայկական ուժերի դեմ կռվելու համար։ 1993-ի ամռանը ԱՀ ներքին գործերի փոխնախարար Ռ. Ջավադովը բանակցել է Աֆղանստանի վարչապետ Գ. Հեքմաթիարի հետ և Վ. հավաքագրելու համար ստացել նրա համաձայնությունը։ Հավաստի տվյալներով՝ Արցախում տեղաբաշխվել են 1000-1500 Վ.՝ հիմնականում «Հեդբ ի իսլամի» (Գ. Հեքմաթիարի ենթակայության) խմբավորումից։ Վ. գործել են Ֆիզուլիի, Ջաբոսյիլի և Արի Բայոոմլիի շրջաններում։ Վ-ի կազմում մեծ թիվ են կազմել «արաբ աֆղանները», որոնց մեջ է եղել հետագայում Ձեչնիայում կռվող հայտնի ահաբեկիչ Խաթաբը։ Վ. ղեկավարել են խառը կազմ ունեցող զորամիավորումներ, ստեղծել նաև արգելափակիչ ջոկատներ։

Հ. Դեմոյան

ՎԱՐՆԿԱԹԱՂ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 24 կմ հյուսիս-արեմուտք Թարթառ գետի աջ ափին՝ 800 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 300 հա։ Բնակչությունը՝ 75 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ Ունի ակումբ, բուժկետ, գործում է Մաղավուգի միջնակարգ դպրոցի մասնաճյուղը։ Գյուղի տարածքում է Թոխկասար ուխտատեղին, կան խաչքարեր։

1988- ի վերջին Վ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ա. Մխզաբեկյան), ուն առանձին և 1992-ից ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է գյուղի և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վ-ից հրամանատարներ են եղել Ա. Մխզաբեկյանը, Բ. Իսոսյելյանը, Ա. Ղուլյանը, Ի. Սարգսյանը, Մ. Մխզոյանը։ Զոհվել է 2 ազատամարտիկ։

Հ. Բադշիյան

ՎԵՐԻՆ ԴԻՎԱՆԼԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 7-ին։