Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Սամվել Յորոսյի (16.1.1974, գ. Խանձաձոր (ԼՂՀ Հադարթի շրջան) - 31.8.1993, գ. Խանլըղ (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1991-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1992-93-ին ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադարթի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Խանձաձորում։

ԱՂԱՋԱՆՅԱՆ Կարեն Կառլենի (24.8.1973, Ղուզե ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 13.1.1994, «504» դիրքեր (ԼՂՀ Մարտունիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, հրաձիգ։

1988- ից սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, ապա՝ Արցախի պետական համալսարանում։ 1992-94-ին ՊՇ հրաձգային 2-րդ գումարտակի կամ ՀՕՊ-ի դասակի կազմելում մասնակցել է Մարտունիի, Ասկերանի, Հադրութի, Աղդամի հ այլ շրջանների ինքնապաշտպանական հ ազատագրական մարտերին։ Թաղված է ծննդավայրում։

ԱՄԻՐԲԱՐՅԱՆ Արմեն Վյաչեսլավի (18.3. 1969, Ստեփանակերտ - 8.5.1992, գ. Ջանհասան (ԼՂՀ Ասկերանի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1986-ին սովորել է է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (1991-ից՝ նույնի Ստեփանակերտի մասնաճյուղում)։ 1988-90-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽում։ Մասնակցել է Հադրութի (Մպիտակաշեն, Խծաբերդ), Շուշիի (Մալիբեկլու, Ղաշչիլար, Քարինտակ, Շուշի), Ասկերանի (Խոջալու, Ասկերան, Ջանհասան), Մարտակերտի (Արխավենդ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

ԱՆՏՈՆՅԱՆ Արմեն Հայկազի (25.7.1968, Շուշի - 12.6.1992. գ.Նախիջևանիկ (ԼՂՀ Ասկերանի շրջանի, ուսանող-ազատամարտիկ։

1984- 92-ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1987-89-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1990-91-ին՝ ԻՊՈՒ կենտրոնական շտաբի կապավու, 1991-ից՝ Տ-72 տանկի նշանառու-օպերատու։ Մասնակցել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ-Փրջամալ հատվածի մարտական գործողություններին։

Ս.Յու. Ալեքսանյան ԿԿ. Աղաջանյան

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Շուշիում։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Գագիկ Ռաֆայելի (1.9.1972,

Ստեփանակերտ - 14.12.1993, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)), ոաանող-ազատամարտիկ։ 1990-ից՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանող։ 1991-93-ին՝ Ստեփանակերտի կամավորական ջոկատի, ԻՊՈՒ հակատանկային վաշտի, ապա Շուշիի ՊՇ կազմելում մասնակցել է Կրկժանի, Մարտակերտի, Կուբաթլոփ, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգհատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

ԱՌՍՏԱՄՅԱՆ Հարություն Ռավոյի (4.6.1973,

Ստեփանակերտ - 4.11.1992, գ. Չլդրան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1991-ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1992-ից Ստեփանակերտի 2-րդ վաշտի կազմում մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Մարտունիի, Վեյսալոփ, Ամիրանլարի, Խոջավենդի, Շուշիի, Լաչինի «Մարդասիրական միջանցք». Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ս տեփանակերտում:

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Ավետիս Ալեքսեյի (17.5.1975,

Բաքու - 24.4.1994. Գյուլիջա (Աղդամի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, նշանառու։

1988-ին ընտանիքով տեղափոխվել են ՀՀ Ազնվաձոր գյուղ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։

1989- ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1992-94-ին ԼՂՀ ԻՊՈՒ 2-րդ վաշտի կամ ՊԲ 21-րդ հ ւթի ռ ա հ ւե տ ա ն այ ի ն առանձին դիվիզիոնի կազմելում մասնակցել է Հադրութի,