Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աղդամի. Քելբաջափ, Կուբաթլուի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Ափության համար» մեդալով։ Թաղված է Ազնվաձորում։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Զաքար Սլավայի (13.5.1970 Երևան - 1.7.1992. գ. Տոնաշեն (ԼՂՀ Մարտակերտի շրջան)). ուսանող-ազատամարտիկ։ 1990ից սովորել է Երևանի պետական համալսարանում։ Ղարաբաղյան պատերազմի սկզբին զինԱ.Ա. Առուշանյան վորագրվել է «Ցեղական» կամավորական ջո

կատին և մասնակցել Մարտակերտի (Թալիշ. Մաղավուզ). Ասկերանի (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Ափության համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Եռաբլուրում։

Գկ. Բալայան վ., Բալա յան Ռ., Հարությանյան Մ., Հուշամատյան սխոսնֆ (կենսագրական պատումներ, Ս2002։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Կարեն ՍսՄՏիկի (12.4.1975, Բաքու - 5.5.1994. Մարտակերտի շրջանում), ուսանող-ազատամարտիկ։ 1988-ից Բաքվից ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ։ 1992ից սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1993-94-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի ազատագրական մարտերին։ Թաղված է Ստեփանակերտում։

ԱՎԱՆԵՍՅԱՆ Հակոբ Արպատի (20.4.1974, Երևան - 4.6.1994. գ. Փափոսվենդ (Աղդամի շրջան)), ոաանող-ազատամարտիկ։ 1990-ից սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Ինստիտուտի «Արցախ-2» կամավորական ջոկատի կամ Շուշիի ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի. Հաղրութի, Քելբաջափ, Մարտակերտի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994-ի հունիսին Փափոսվենդ գյուղի ղխքերի ազատագրման ժամանակ Ա. հառակորդի նետած նռնակը հետ է շպրտել և խրամատներում սպանել հակառակորդի մի քանի տասնյակ զինվորների։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ԱՐԱՄՅԱՆ Հովհաննես Յուփի (22.3.1974, Ասկերան - 28.3.1993. գ. Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1991-ից սովորել է Ստեփանակերտի ման

կավարժական ինստիտուտում։ 1992-93-ին ՊԲ

1- ին մոտոհրաձգային գումարտակի 3-րդ վաշտի կազմում մասնակցել է Լաչինի, Մարտակերտի (Առաջաձոր, Չլդրան, Դրմբոն, Ումոպլու, Մեծշեն. Մաղավուզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով. «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ Թաղված է Ասկերանում։

ԱՐԶՈԻՄԱՆՅԱՆ Ափկ Գփմայի (19.10.1975, գ. Ազոխ (ԼՂՀ Հաղրութի շրջան) - 7.1.1994, գ. Ալխալու (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամսոտիկ։ 1992-ին սովորել է Արցախի պետական համալսարանում։ 1993-ին զորակոչվել է ՊԲ։ Մասնակցել է Հաղրութի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ազոխում։

ԲԱԲԱՅԱՆ Արթուր Էդիկի (9.3.1973, գ. Ավետարանող (Ասկերանի շրջան) -3.1.1994, գ. Շահբուլաղ (Աղդամի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1990-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա՝ Արցախի պետական համալսարանում։ 1992-94-ին Ստեփանակերտի ընդհատակյա պարտիզանական ջոկատի կամ ՊԲ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Շուշիի, Քարինտակի. Լաչինի. Քելբաջարի (Օմարի լեռնանցք), Ասկերանի, Մարտակերտի. Աղդամի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ավետարանոցում։

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Գագիկ Գադիրի (8.11.1973, Կրկժան (Ստեփանակերտի արվարձան)

23.8.1993. Կուբաթլու), ուսանող-ազատամար-