Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մասնակցել է Մարտունիի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել Ղաջարում տեղակայված կրակակետի ոչնչացման ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ազոխում։

ՍԱՐԳՍՅԱՆ Աշոտ էդորապի 115 .1.1973. Բաքու - 3.6.1992, գ. Հարավ (ԼՂՀ Ասկերանի շրջան))ուսանող-ազատամարտիկ։ 1988-ի դեկտեմբերին Բաքվից ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ։ 1990-92-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա՝ Արցախի պետական համալսարանում։ 1992-ին ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի ուղղությամբ ընթացող ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել Սառնաղբյուր, Փրջամալ. Հարավ գյուղերի շրջակայքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ստերիանակերտում։

ՍԱՐԳՍՅԱՆ Դա վիթ Գփգոփի ) 5.12.1972. Ստեփանակերտ - 15.1.1994, Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ. գնդացրորդ։ 1989-90-ին սովորել է Լենինգրսպի կինոռեժիսորական, 1990-ից՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտներում (հեռակա բաժին)։ 1991 -94-ին ՊԲ 71-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի. Մարտունիի, Հաղրութի. Ջաբոսյիլի. Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՄԱՐԴԱՐՅԱՆ Արայիկ Նիկոլայի (27.5.1976, Ստեփանակերտ - 27.1.1994. Քելբաջար). ուսանող-ազատամարտիկ։ 1992-ից սովորել է Արցախի պետական համալսարանին կից մեքենաշինության կրթօջախում։ 1992-94-ին ՊԲ կապի վաշտի կամ 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմերում մասնակցել է Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Հոոալիզի, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման գործողություններին։ Թաղված է Ստեփանակերտում։

ՍԱՖԱՐՅԱՆ Արսեն Յակովի )3.9.1974. Սումգայիթ - 17.3.1993. գ. Կոարսպատ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)). ուսանող-ազատամարտիկ։

1990- 92-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում։ 1992-ից ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմում (ականանետային հաշվարկի ազատամարտիկ) մասնակցել է Աղդամի, Լաչինի. Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՄԵՎՅԱՆ Կարեն Ռոբերտի լ23.3.1963, Ստեփանակերտ - 12.3.1992 գ. Բաշգյուներիայա (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1982-84-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1991-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1991-ին Ս. ընկերների հետ Ստեփանակերտում կազմավորել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա

1991- ին ստեղծվել է ԻՊՈՒ 1-ին վաշտի 1-ին դասակը։ 1991-92-ին մասնակցել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանի. Շուշիի (Քարինտակ. Մալիբեկլու). Ասկերանի (Ջամիլլու, Խոջալու. Լեսնոյե). Մարտակերտի (Մփարվենդ, Մանիքլու. Բաշգյուներիայա) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՎԱՀԱՆՅԱՆ Վարդան Վիտալիի ք2.11.1971, գ. Ներքին Հոռաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջան) -

28.3.1993, գ. Տոնաշեն (ԼՂՀ Մարտակերտի շըրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1989-ից սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյոպում։ 1990-93-ին ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Շրսհումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Կիչան. Զլդրան, Մաղավուզ. Տոնաշեն). Քելբաջարի շրջանների, Բեր-