1988- ի դեկտեմբերից Ա. բ. ստորաբաժանումներ է ունեցել Երևանում, էջմիածնում, Լևտաշատում, Արմավիրում, Արարատում, Մասիսում. Ձարենցավանում. Կամոյում. Վարդենիսում, Վանաձոարմ, Իջևանում, Տաշխում. ԼՂ-ում։
1990-ի փետրվարին մի շարք աշխարհազորային միավորումների և Ա. բ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի աշխարհազորային ուժերի Պաշտպանության համակարգիչ խորհուրդը, որի շրջանակներում պետք է գործեին ՀՀ բոլոր ինքնապաշտպանական կազմավորումները։
1989-90-ին Ա. բ. մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1990-ի մայիսի 27-ին Ա. բ-ի ակտիվ գործունեության շնորհիվ կանխվել է Երևանի երկաթուղային կայարանում ԽՍՀՄ ԶՈՒ և պետական անվտանգության կոմիտեի կողմից կազմակերպված ասդրիչ գործունեությունը։
1990-ի օգոստոսի 23-ին Ա. բ. կազմալուծվել է. հրամանատարները և ազատամարտիկներն անցել են քաղաքական գործունեության, զինվորական և քաղաքացիական ծառայության։
Լ. Հակոբյան
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, պետության զինված գործողություն այլ պետության զինված հարձակմանն ի պատասխան։ Ա. ի-յան սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով։ Ա. ի-յան ժամանակ նախատեսվող միջոցառումների մասին անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Տուժող պետությունը, ագրեսորի հետ կապված չլինելով խնդիրների խաղաղ կարգավորման պարտավաոտյուններով, ինքն է որոշում պաշտպանական գործողությունների սկիզբը, դրանց բնույթը և իրականացման միջոցները՝ բացառությամբ միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառության։ Ա. ի. կարող է ունենալ հարձակողական բնույթ և տեղափոխվել նախահարձակ պետության տարածք զինված հարձակումը խափանելու և նորը թույլ չտալու նպատակով։ Ինքնապաշտպանությունը դադարեցվում է տուժող սուբյեկտի քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում։ ԼՂՀ-ն. որպես արտաքին ագրեսիայի ենթարկված և Ա. ի-յան դիմող միջազգային իրավունքի սուբյեկտ, տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր Ա. ի-յան իրավունքն իրականացնելու համալիր միջոցառումներ սկսելու մասին և 1992-ի մայիսի 6-ին հղել հետևյալ դիմումը.
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
ԼՂՀ ՂԽ-ը տեղեկացնում է Ձեզ ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի Հանրապետության չդադարող ակտիվ ռազմական գործողությունների մասին՝ ուղղված ԼՂՀ քաղաքական անկախության դեմ։ Ավերվում են հանրապետության քաղաքներն ու գյուղերը, զոհվում են անմեղ մարդիկ, չկա սննդամթերք, դեղորայք, ջուր, էլեկտրականություն։ Վաղուց դադարեցված է գազի մատակարարումը։ Ադրբեջանի ազգային բանակը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է զանգվածային ոչնչացման զենք, ռմբակոծում մեր երկրի քաղաքներն ու գյուղերը։ Մարդկության դեմ գործվում է ծանրագույն հանցագործություն։ Խախտվում են 1925-ի ժնևի արձանագրության պարտավորությունները. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974-ի բանաձևը, «Պատերազմի զոհերի պաշտպանության» ժնևյան կոնվենցիան, ինչպես նաև զինված հակամարտության ժամանակ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային իրավունքի մյուս նորմերը։ Վեաշարադրված իրադրությունը ԼՂՀ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, ղեկավարությանը պարտավորեցնում է դիմել անհատական ինքնապաշտպանության բոլոր միջոցներին՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Ադրբեջանի ձեռնարկած ակտիվ ռազմական գործողությունների բնույթը, ղրանց նախահարձակությունը, հանցավորությունը, տևականությունը խոսում են ԼՂՀ-ի դեմ այդ հանրապետության անթաքույց ագրեսիայի մասին։ Ծանուցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեր կողմից ձեռնարկվող անհատական ինքնապաշտպանության միջոցառումների մասին՝ խնդրում ենք հաստատել Ադրբեջանի Հանրապետության ագրեսիան ԼՂՀ-ի հանդեպ և ագրեսիայի դեմ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված հատուկ միջոցներ»։
Տես նաև Միավորված ազգերի կազմակերպությունը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը.
Լ. Մելիք-Շահնազարյան
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ, տես Արտակարգ դրություն հոդվածում։
ԱՆՏԱՌԱՄԵՋ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 46 կմ հյուսիս-արևմուտք Շա-