Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լորա գետի միջին հոսանքի ձախարինյա ձոոոլանջին։ Բնակչությունը՝ 26 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ։

Ազատագրվել է 1993-ի մարտին, բնակեցվել՝ 1996-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԱՆՏՈՆՅԱՆ Սամանդար Իշխանի (8.7.1949, գ. Ձայլու (այժմ՝ գ. Այգեստան՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) - 18.11.1991, գ. Ծամձու (ԼՂՀ Հադրութի շրջան)), ազատամարտիկ։ 1967-70-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։ 1988-91-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Այգեստանում։

Ս. Մարգարյան.

ԱՆՏՈՆՅԱՆ Աուրեն Վլադիմիրի (14.6.1962, գ. Զագլիկ (ԼՂՀ Մարտակերտի շրջան) - 18.3.1994, Քելբաջար (Օմարի լեռնանցք)), ազատամարտիկ, հրամանատար։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1988)։

1982-84-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1989-ին ադրբեջանական ՄՀՆՋ-ականները Արին ձերբակալել են, բանտում ենթարկել դաժան կտտանքների։ Նույն թվականին ազատվել է, ապա՝ նշանակվել Մարտակերտի ՊՇ հրետանային դիվիդիոնի շտաբի պետ, 1992-94-ին՝ ականանետային դիվիզիոնի հրամանատար։

1990-94-ին մասնակցել է ՀՀ հյուսիասրևելյան սահմանագծի, ԼՂՀ Մարտակերտի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, ապաքինվել և կրկին վերադարձել մարտադաշտ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Զագլիկում։

ԱՇԱՆ, գյուղ ԼՂՀ Մարտունիի շրջանում՝ շըրջկենտրոնից 25 կմ հյոսփս-արևմուտք 700 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1344 հա. Հիմնադրվել է XIII դ. կեսին։ Մողանքների պատճառով բնակիչները 1965-68-ին տեղափոխվել են և գյուղից 3 կմ հեռավորության վրա հիմնել նոր Ա.։ Բնակչությունը՝ 623 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ. բանջարաբոստանային և հացահատիկային բույսերի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ա. Ավագյանի անվան), մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։ Ա-ում և շրջակայքում (նաև հին Աում)են Մեծ նահատակ (XII դ.), Սուրբ Աստվածածին (XIX դ.) եկեղեցիները. Պիծի կամ Նսղբանդանց սուտ, Ավետարան ուխտատեղիները, խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ։

1988- ին Ա-ում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989-ին՝ կամավորական ջոկատ (հիմնադիր-հրամանատար՝ Ա. Ավագյան)։

1989- 94-ին Ա-ի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Ա-ի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում՝ Քելբաջափ, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Ավագյանը, զոհվել 4 ազատամարտիկ։

Դ. Իշխանյան

ԱՇՃՅԱՆ Մեսուպ (ավազանի անունը՝ Հրայր. 3.1.1941, Բեյրութ - 2.12.2003, Նյու Յորք, ամփոփվել է Անթիլիասում (Լիբանան)), եկեղեցահասարակական գործիչ, արքեպիսկոպոս։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2001)։ Ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը (1961, Անթիլիաս)։ 1962-ին ուսանել է Շվեյցափայում, 1970-ին՝ ԱՄՆ-ի Նյու Ջեաիի Բրինսթոնի աստվածաբանական համալսարանում։ 1963-ին ձեռնադրվել է վարդապետ, 1977ին՝ եպիսկոպոս։

1964-70-ին դասավանդել է Անթիլիասում ու Հալեպում, եղել Դպրեվանքի տեսուչ և Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրեն, 77-ին՝ Կիլիկո կաթողիկոսության Սպահանի (ՆՈՐ Ջուղա), 1978-98-ին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմերի առաջնորդ, 1978-ից լույս է ընծայել«Աութփչ» (անգլերեն) ամսաթերթը։ 1993-ին Ա-ի ջանքերով ստեղծվել է առաջնորդարանի հիմնադրամը։ 1992-ից՝ «Մեծն Ներսես» բարեգործական և «Արամ Մանուկյան» մշակութային ու հասարակական կազմակերպությունների նախագահ։ 1990-ին Լ. Առուշանյանի հետ ստեղծել է «Վարարակն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, նյութական և դրամական օգնություն ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին։