Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այլ ազատագրական մարտերին։ Ա-ից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Մ. Մաֆարյանը։ Զոհվել է 3 ազատամարտիկ։

Գ. Ամիրխանյան

ԱՎԵՏԱՐԱՆՆ6 (նախկինում՝ Զանախչի), գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ։ Եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում՝ 1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 800 հա։ Բնակչությունը՝ 1150 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ի. Աթայանի անվան), մշակույթի տուն, հիվանդանոց, բուժկետ։ Ա-ում և շրջակայքում պահպանվել են Մ. Աստվածածին եկեղեցին (XIII դ.), Մ. Նշան Կուսանաց անապատ (XV գ.), Արբոց Ղևոնդյաց վանքերը, Վարանդայի մելիքների գերեզմանները, Մելիք-Շահնազարյանների ապարանքներն ու տոհմական դամբարանը, բազմաթիվ խաչքարեր և այլն։

1990- ին Ա-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ստեփանյան), որի հիմքի վրա 1991-ի վերջին ստեղծվել է վաշտ։ 1992-ից ջոկատը առանձին, վաշտը Ասկհրանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար՝ Ա. Ղարամյան) կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ա-ից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գաղյանը։ Զոհվել է 12 ազատամարտիկ։

է. Ղահրամանյան

ԱՎԵՏԻՍՅԱՆ Արամ Գուրգենի (13.9.1960, գ. Մաճկալաշեն (ԼՂՀ Մարտունիի շրջան) - 14.1.1994, Մաճկալաշեն), ազատամարտիկ։ 1978-80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը (1983)։

1988-94-ին կամավորական ջոկատի, ՄԱՄտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունիի, Խոջավենդի, Սալաքաթինի, Հադարթի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մաճկալաշենում։

Հ. Աբրահամյան

ԱՎԵՏԻՍՅԱՆ Աշտակ Ժոշայի (3.3.1973, ք. Մարալիկ (այժմ՝ ՀՀ Շիշակի մարզում) - 26.1.1994, Ֆիզուփի շրջանում), ազատամարտիկ-հշամանատար, տանկիստ։ ՀՀ բանակի լեյտենանտ (հետմահու, 2001)։ Ավարտել է Մարալիկի երաժշտական դպրոցը (1990)։ 1991-92-ին աշխատել է Մաադիկի մշակույթի տանը։ 1992-94ին մասնակցել է Գոփսի, Կապանի սահմանների ինքնապաշտպանական, Կուբաթլոփ, Ջաբրայիլի, Ֆիզուլի-Հորադիզ ուղղության ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է հակառակորդի 4 տանկ։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով։ Մարալիկի 1421 միջնակարգ դպրոցը կոչվել է Ա-ի անունով։

Շ. Արխտիսյան

ԱՎԵՏԻՍՅԱՆ էդվարդ Ապարտակի (8.4.1961, Երևան - 8.8.1992, գ. Լևծվաշեն (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ), ազատամարտիկ։ ՀՀ բանակի մայոր։ Ավարտել է Յարոսլավլի (Ոուսաստան) ռազմաֆինանսական բարձրագույն ուսումնարանը (1984)։ 1984-90ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒում (Ուկրաինա, ապա՝ Ջալալաբադում (Աֆղանստան) տեղակայված ԽՍՀՄ զորախմբում)։ 1990-92-ին Վանաձորի մոտոհրաձգային գնդի կազմում