Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծին, ընտրեցեք ուրիշ անձնավորություն: Մեզանում դեռ պահպանվել են և ծաղկում ու փթթում են Ռյուրիկի ժառանգները, նախարարական իշխանների զավակները...

Լիսոգոնովը վերադարձավ սպասավորը բերում է մի բաժակ թեյ և թեյամանով՝ կոնյակ

ԴՈՍՏԻԳԱԵվ Ժառանգները, դատարկ-մատարկները

ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Երազում ենք ապրում

ԼԻՍՈԳՈնՈՎ Բուֆետում հայհոյում են Զվանցովին, քե՛ֆդ գա։

ՑԵԼՈՎԱնԵՎ Այո՜-ո՜ ժամանակավոր կառավարության կոմիսարը ոնց որ նահանգապետ լինի մեզ համար

ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ (ծույլ) Իսկ վաղո՞ւց է, որ նա նստում էր իմ գրասենյակում, սպասում խոնարհ՝ երբ նրան կկանչեմ

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ի՞նչ կասես, Դոստիգաև

ԴՈՍՏԻԳԱԵՎ Լսում եմ:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Այո՜, խորամանկություն ես անում:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սովորում եմ,

ՆԵՍՏՐԱՇՆԻ Անհնարին է հասկանալ՝ ո՞ւր եւ նշան բռնում:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Իսկ դո՛ւ, Պարֆիրի Պետրովի՛չ, ո՞ւր:

Նեստրաշնին լուռ է Բոլորը նայում են նրան, սպասում են բան չասաց