Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՎԼԻՆ Ի միջի այլոց, քաղաքացի Զվանցովն իր ճառում շոշափեց, և չափազանց վիրավորական ձևով, եկեղեցու խնդիրը։ Ի թիվս բազում սովորական և թեթևամիտ հերյուրանքների, որոնցով պարոնայք ինտելիգենտները սովորել են ծանրաբեռնել հոգևորականությանը, նա մատնանշեց և այն, որ իբր, ժամասացությունից պետք է վտարել հին սլավոնական լեզուն, որպեսզի աստծո ձայնը ավելի հասկանալի դառնա հավատացյալների հոգուն, մեր ժողովրդի նայիվ հոգուն:

նԵՍՏՐԱՇնԻ (մռայլ) նայիվ... Համա՜ թե

ասավ։ Հապա մի մատդ դիր նրա, նայիվի բերանը...

ՏԵԼՈՎԱնԵՎ Իսկ պատերազմից փախչո՛ւմ են, հա փախչում...

ԷԻՍՈԳՈնՈՎ Ամբողջ Ռուսաստանը դեզերտիրություն է անում...

ՊԱՎԼԻն (բորբոքվելով) Որի պատճառով չարաբաստիկ քարոզն է մտքի ազատության, ժողովրդի կամքի և նման բաների մասին...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Իսկ Երկրորդ Դումայի ժամանակ դու, այնուամենայնիվ, էսէռներին էիր քսվում և ի՛նքդ էիր քարոզում այդ ամենը:

ՊԱՎԼԻն Անհի՛մն պնդում։ Դառնալով պարոն կոմիսար Զվանցովի ճառին, պետք է ասեմ.— լեզվի մասին ունեցած նրա կարծիքը հերքվում է այն իմաստով, որ կաթոլիկական եկեղեցին աստծո արարողության ժամանակ օգտվում է լատինական լեզվից...

(Տէր Իոսիֆը, մախորկա փաթաթելով, ծխեց) Սակայն հռոմեական եկեղեցու ուժն ու կորովը սրանից