ՆԵՍՏՐԱՇՆԻ Հիմար կնոջ հետ ամուսնացավ, իսկ նա՝ փող ուներ:Թժավ մեր շրջանը,գոժոզացավ բախտով, սկսեց ցույց տալ իր հատկությունները և դուրս եկավ քալլագյոզ, ինչպես Ալեքսեյ Գուբինը։
ԲԵՏԼԻնԳ Ախ, ա՜յ թե ի՛նչ:
ՆԵՍՏՐԱՇնԻ Երևակայեց, որ իրենից լավ մարդիկ չկան և ամբողջ աշխարհը իրա շուրջն է դառնում..
ԲԵՏԼԻնԳ (տխուր) Իսկ ինչո՞ւ չեն սկսում նիսեը:
Նրանից հետզհետե հեռանում են, հյուրասենյակը դատարկվում է Նստած է, նայելով ցարի պատկերին, բերանը սրբելով թաշկինակով Նայելով մարդկանց կողմը, մոտենում է Տրոյերուկովը, ասում Լ կիսաձայն
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Թույլ տվեք իմանալ, ձե՚րդ գերազանցություն,
ճի՞շտ է, որ պատկերը ինձ է նման:
ԲԵՏԼԻնԳ Այո՛, կա որոշ. .
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Ձերդ գերազանցություն, դուք մեր պատվավոր ավագն եք, խնդրում եմ ձեզ՝ պաշտպանեցե՛ք իմ դիմումը ..
ԲԵՏԼԻնԳ Բայց, թույլ տվեք, ես Ի՞նչ կարող եմ անել:
ՏՐՈՅԵՐՈԻԿՈՎ Դուք կարող եք: Չնչին բան է, ձե՛րդ գերազանցություն: Դուք, իբրև հայրենասեր, ակնարկեցեք,որ եթե որդուն քշեցին, ուրեմն հորն էլ անհարմար է այստեղ կախված մնալ:Իսկ ես կտանեի այն տուն, կվերանորոգեի հագուստը քաղաքացիականի, վաճառականականի..,